ՉԼ. 1/8 եզրափակիչ. Յուվենտուս-Տոտենհեմ, մանրամասները, հավանական կազմերը

196

«Յուվենտուսը» փլեյ-օֆֆ հանդիպումների բավական մեծ փորձ ունի, բայց մրցակիցը շատ լուրջ է, քանի որ «Տոտենհեմը» վաստակել է բոլորից շատ միավորներ խմբային մրցաշարում:

«Յուվենտուսը» և «Տոտենհեմը» երբեք չեն հանդիպել եվրագավաթներում: Երկու թիմերն էլ հասկանում են խաղի և դրական արդյունքի կարևորությունը:

 

Մասիմիլիանո Ալեգրի, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

«Մենք պետք է խելացի լինենք, տեխնիկապես գրագետ և պետք է աշխատենք գոլ բաց չթողնել: Չեմ կարծում, որ հաշիվը լինելու է 0-0: Մենք գիտենք մրցակցի ուժեղ կողմերը և գիտենք, որ խաղի որոշ հատվածներում զիջելու ենք մրցակցին, քանի որ «Տոտենհեմը» շատ ուժեղ հարձակման գիծ ունի: Բայց մենք վստահ ենք մեր ուժերին, քանի որ լավ արդյունքներ ենք ցույց տվել Եվրոպայում: Իմ կարծիքով վերջին տարիներին մեզանից լավ եվրագավաթներում խաղում է միայն «Ռեալը»»:

«Ես համոզված եմ, որ մենք պետք է տեխնիկապես հագեցած ֆուտբոլ խաղալ, քանի որ «Տոտենհեմը» հաղթելու է մեզ ուժային պայքարում: Ամեն ինչ որոշում են մանրունքները»:

 

Մաուրիսիո Պոչետինո, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

««Յուվենտուսը» մեծ ակումբ է: Վերջին երեք տարիներում երկու անգամ խաղացել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում: Մեր պատմությունն ավելի համեստ է, բայց մենք ունենք մեր ծրագիրը և ուզում ենք հասնել «Յուվենտուսի» մակադակի: Թիմը լավ կազմ ունի և չեմ կարծում, որ որևէ ֆուտբոլիստի բացակայություն կազդի թիմի խաղի վրա»:

«Մենք պետք է լինենք ագրեսիվ, խիզախ և հարգենք մեր մրցակցին: Երբ կայացավ խմբային մրցաշարի վիճակահանությունը, բոլորը մտածում էին, որ «Ռեալը» լինելու է առաջինը, իսկ Դորտմունդը երկրորդը: Իսկ խմբում հաղթեցինք մենք և այժմ այստեղ ենք: Մենք պետք է ցույց տանք հաջորդ փուլ անցնելու մեր ցանկույթունը, լավ խաղանք, գոլեր խփենք: Իհարկե դժվար է լինելու»:

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

Յուվենտուս՝ Բուֆոն, Դե Շիլյո, Բենատիա, Կելինի, Ալեքս Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Բենտանկուր, Դուգլաս Կոստա, Իգուաին, Մանջուկիչ

Բացակայում են՝ Կուադրադո, Մատյուիդի, Հյովեդես, Դիբալա, Բարձալյի (վնասվածքներ)

Տոտենհեմ՝ Լյորիս, Տրիպյեր, Սանչես, Վերտոնգեն, Սոն, Դեմբելե, Դայեր, Դևիս, Էրիկսեն, Ալի, Քեյն

Բացակայում է՝ Ալդերվեյրելդ (անբավարար մարզավիճակ)

 

Թիմերի վերջին հանդիպումները

Ֆիորենտինա-Յուվենտուս 0:2

Տոտենհեմ-Արսենալ 1:0

 

  • «Տոտենհեմը» հանդես է գալու 1/8 եզրափակչում միայն երկրորդ անգամ, բայց անվստահ չի լինելու, քանի որ խմբային մրցաշարում գերազանցել է «Ռեալին» և վստակել 16 միավոր՝ ամենաշատ միավորների քանակը բոլոր թիմերի միջև:
  • «Յուվենտուսը» զբաղեցրեց երկրորդ տեղը խմբում «Բարսելոնայից» հետո և իններորդ անգամ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
  • 1/8 եզրափակիչներում իտալական թիմը հաղթել է հինգ խաղ, իսկ պարտվել երեքում: Մեկ տարի առաջ «Յուվեն» երկու խաղերում հաղթեց «Պորտուին», իսկ 2014/15թթ. մրցաշարում զիջեց «Բավարիային» լրացուցիչ ժամանակում:
  • Այս մրցաշարում սեփական հարկի տակ «Յուվեն» հաղթել է «Օլիմպիակոսին» և «Սպորտինգին» և ոչ-ոքի խաղացել «Բարսելոնայի» հետ:
  • Այս պահին «Յուվենտուսի» եվրագավաթներում սեփական հարկի տակ անպարտելի խաղերի թիվը հասնում է 26-ի (Հ16 Ո10), իսկ «Յուվենտուս» մարզադաշտում անցկացրած 31 խաղում պարտվել է միայն մեկ անգամ:
  • «Յուվեն» վեց խաղ անընդմեջ չի պարտվել անգլիական թիմերին (Հ3 Ո3), հաղթելով վերջին երեքում:
  • Սեփական հարկի տակ խաղալով անգլիական ակումբների հետ «Յուվենտուսը» գրանցել է հետևյալ արդյունքներ՝ Հ13 Ո5 Պ3:
  • Միակ 1/8 եզրափակիչը «Տոտենհեմը» հաղթահարել է հաջողությամբ, երկու խաղերում պայքարից դուրս մղելով «Միլանին»:
  • Մաուրիսիո Պոչետինոյի թիմը խմբային մրցաշարի արտագնա խաղերում հաղթել է ԱՊՈԵԼ-ին ու «Բորուսիային» և ոչ-ոքի խաղացել «Ռեալի» հետ:
  • Լոնդոնյան ակումբը հաղթել է եվրագավաթային վերջին 14 արտագնա հանդիպումներում միայն մեկ անգամ:
  • «Տոտենհեմը» հաջող է խաղում իտալական թիմերի դեմ: Թիմի արդյունք է՝ Հ5 Ո6 Պ4:
  • «Ինտերի» հետ ոչ-ոքիից հետո, «Յուվենտուսը» հաղթել է բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում, իսկ վերջին 16 խաղում բաց է թողել միայն մեկ գոլ:
  • Գոնսալո Իգուաինը իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Յուվենտուսի» կազմում, փետրվարի 4-ին երեք անգամ գրավելով «Սասուոլոյի» դարպասը: Վերջին չորս խաղում արգենտինացին խփել է վեց գոլ:
  • «Յուվետնուսը» մտել է Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ առաջին խաղում հաղթել է «Ատալանտային» 1:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին:
  • Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 15 խաղում «Տոտենհեմը» պարտվել է մեկ անգամ: Այդ ընթացքում հաղթել է 10 խաղում, ներառյալ վերջինը «Արսենալի» հետ (1:0):
  • Փետրվարի 4-ին Հարի Քեյնը խփել է իր 100-րդ գնդակը Պրեմիեր Լիգայում: «Լիվերպուլի» հետ խաղն իր 141-րդ էր Պրեմիեր Լիգայում և ադյունավետության այդ ցուցանիշով նա երկրորդն է Ալան Շիրերից հետո: Վերջին յոթ խաղում Քեյնը աչքի է ընկել ութ անգամ:
  • «Տոտենհեմը» հասել է Անգլիայի Գավաթի հինգերորդ փուլ և փետրվարի 18-ին հանդիպելու է «Ռոչդեյլի» հետ:

Մեկնաբանություններ

Տարածել