ՉԼ. 1/8 եզրափակիչ. Բազել-Մանչեսթեր Սիթի, մանրամասները, հավանական կազմերը

152

 

Այս մրցաշրջանում «Բազելը» հաջողության հասել է «Մանչեսթեր Սիթիի» հարևանների նկատմամբ, բայց, այս դեպքում թիմի առջև դժվար խնդիր է դրված:

 

Ռաֆայել Վիկի, «Բազելի» գլխավոր մարզիչ

«Ըստ էության, մեր մրցակիցը թույլ կողմեր չունի: «Մանչեսթեր Սիթին» շատ ճկուն թիմ է, որը թելադրում է իր խաղը և ընթացքում կարող է համարժեք պատասխան ցույց տալ մրցակցին: Շատ որակյալ թիմ է՝ շատ ուժեղ մարզչի գլխավորությամբ, որը ցույց է տվել իր ունակությունները «Բարսելոնայում» և «Բավարիայում»: Անհավանական ուժեղ թիմ է»:

«Մենք միշտ ծրագիր ենք մշակում խաղերի համար և այս խաղի համար նույնպես այն լինելու է: Ամեն ինչ պետք է կատարյալ լինի, որ մենք կարողանանք մեծ անակնկալի հեղինակ դառնալ»:

 

Խոսեպ Գվարդիոլա, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ

«Մենք աշխատում ենք պարտադրել մրցակցին մեր խաղաոճը: Չեմպիոնների Լիգայում թիմերի մակարդակը շատ բարձր է: Բարեբախտաբար մենք կարող ենք ղեկավարել խաղը և անցնել հաջորդ փուլ»:

«Չգիտեմ, արդյոք կարող ենք հաղթել Չեմպիոնների Լիգան: Ես լիովին վստահում են տղաներին, իրենք գիտեն դա: Մեր նպատակն է հասնել ավելի լավ արդյունքի, քան նախորդ մրցաշրջանում: «Բազելն» ուժեղ թիմ է, լավ պաշտպանություն ունի և լավ է խաղում հակագրոհների վրա: Ես արդեն ասել եմ իմ ֆուտբոլիստներին, որ շատ դժվար է լինելու»:

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

Բազել՝ Վացլիկ, Լակրուա, Սուխի, Բալանտա, Լանգ, Ֆրայ, Ջակա, Պետրետա, Էլյունուսի, վան Վոլֆսվինկել, Օբերլեն

Բացակայում է՝ Վաիլատի (վնասվածք)

Մանչեսթեր Սիթի՝ Էդերսոն, Ուոկեր, Օտամենդի, Լապորտե, Զինչենկո, Ֆերնանդինյո, Բերնարդո Սիլվա, Սիլվա, Դե Բրյույնե, Սթերլինգ, Ագուերո

Բացակայում են՝ Մենդի, Ժեզուս (վնասվածքներ)

 

Թիմերի վերջին հանդիպումները

Թուն-Բազել 0:2

Մանչեսթեր Սիթի-Լեսթեր 5:1

 

  • Վերջին չորս 1/8 եզրափակիչներում «Սիթին» պարտվել է երեք անգամ, բացառությամբ 2015/16թթ. մրցաշրջանի, երբ թիմը հասել է կիսաեզրափակիչ, իսկ «Բազելը» երկու անգամ խաղացել այս փուլում և նույնքան անգամ պարտվել է՝ 2012 և 2015 թվականներին:
  • 2011/12թթ. մրցաշրջանում «Բազելը» երկու խաղում զիջել է «Բավարիային», իսկ 2014/15թթ.՝ «Պորտուին»:
  • «Բազելն» ավարտեց խմբային մրցաշարը երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդից» հետո, հավաքելով իր համար ռեկորդային 12 միավոր:
  • Ռաֆայել Վիկիի թիմը տանը պարտվել էր ԲԿՄԱ-ին և չնայած որ հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին», պարտվել է «Սենթ Յակոբ Պարկում» վերջին հինգ եվրագավաթային խաղից երեքը: Փաստացի «Բազելը» վերջին տաս խաղում հաղթել է երեք անգամ:
  • 2016 աշնանը «Բազելը» պարտվեց «Արսենալին» տանը և հյուրընկալվելիս և վատացրեց իր արդյունքներն անգլիական ակումբների հետ խաղերում, որոնք այս պահի հետևյալն են՝ Հ7 Ո8 Պ13:
  • Փլեյ-օֆֆում «Բազելի» ադյունքն է անգլիական ակումբների դեմ Հ1 Պ4: Միակ հաղթանակը եղել է հետխաղային 11-մետրանոցներով 2012/13թթ. Եվրոպա Լիգայի քառորդեզրափակչում «Տոտենհեմի» հետ խաղերում:
  • «Սիթիի» միակ հաղթանակը չորս 1/8 եզրափակիչում եղել 2015/16թթ. մրցաշրջանում, որում անգլիական թիմը գերազանցել է Կիևի «Դինամոյին»: Ըստ էության, այդ մրցաշրջանում առաջին և վերջին անգամ «Սիթին» հաղթել է խմբային մրցաշարում:
  • «Մանչեսթեր Սիթին» առաջին ագամ հանդիպելու է շվեյցարական թիմի հետ:
  • Խմբային մրցաշարի առաջին հինգ խաղում «Սիթին» հաղթանակներ տոնեց և միայն վերջին խաղում պարտվեց «Շախտյորին»:
  • Նախորդ խաղարկությունում «Սիթին» չկարողացավ հաղթել արտագնա խաղերում, պարտվելով «Մոնակոյին» (1-3), «Բարսելոնային» (0-4) և ոչ-ոքի խաղալով «Սելթիկի» (3-3) և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ (1-1): Վերջին տաս արտագնա հանդիպումներից «Սիթին» հաղթել է միայն երեքում:
  • «Բարսելոնայի» հետ խաղը «Սիթիի» ամենախոշոր պարտությունն է եվրագավաթներում:

Մեկնաբանություններ

Տարածել