Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակչի մասնակիցների մարզավիճակը

242

Այս շաբաթ վերադառնում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, և UEFA.com-ը քննարկում է մեկ ութերորդ եզրափակիչի մասնակից ակումբների մարզավիճակը։

 

«Բազել»-«Մանչեսթեր Սիթի»

«Բազել»

Խմբային փուլից հետո՝ ՀՊՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 17-ից մինչև փետրվարի 4-ը

Ինչ դիրքում են՝ 2-րդը Շվեյցարիայի առաջնությունում և Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակչում

Այս մրցաշրջանում «Բազելը» պարտվել է առաջնության ութ խաղերից երեքում՝ մեկով ավելի պարտություն, քան ողջ 2016-17 մրցաշրջանում, բայց մինչև 2018-ի առաջին խաղում «Լուգանոյից» պարտվելը նրանք սեպտեմբերի 20-ից մրցաշարում պարտություն չէին կրել։

 

«Մանչեսթեր Սիթի»

Խմբային փուլից հետո՝ ՀՈՀՀՀՀՊՀՀՀՈՀՀՈՀՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ չունեն

Ինչ դիրքում են՝ առաջինը Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի մեկ ութերորդում, Լիգայի գավաթի եզրափակչում

Ժոզեպ Գվարդիոլայի թիմն առաջնության առաջին 22 խաղերում պարտություն չէր կրել մինչև հունվարի 14-ին «Լիվերպուլից» 4-3 հաշվով կրած պարտությունը։ Դրանից հետո նրանք հաղթել են բոլոր մրցաշարերում իրենց վերջին վեց խաղերից հինգում՝ 16 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից Պրեմիեր լիգայում։

 

«Յուվենտուս»-«Տոտենհեմ»

 «Յուվենտուս»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՈ

Ձմեռային ընդմիջում՝ չունեն

Ինչ դիրքում են՝ երկրորդն Ա սերիայում, Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում

Խմբային փուլից հետո իր առաջին խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց, բայց դրանից հետո 11 խաղ շարունակ հաղթանակ տարավ։ Նրանք հիմա միայն մեկ միավորով են հետ «Նապոլիից» և փորձում են նվաճել յոթերորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը։

 

«Տոտենհեմ»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՈՀՈՈՀՀՈՀՀՀՊՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ չունեն

Ինչ դիրքում են՝ չորրորդը Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի մեկ ութերորդում

Այս մրցաշրջանում Հարրի Քեյնը 23 գոլ է խփել՝ չորրորդ մրցաշրջանն անընդմեջ անցելով 20 գոլի սահմանը։ Փետրվարի չորսին նրա իրացրած 11-մետրանոցը «Լիվերպուլի» դեմ նրա 100-րդ գոլն էր Պրեմիեր լիգայում։

 

Մադրիդի «Ռեալ»-«Պարի Սեն Ժերմեն»

 Մադրիդի «Ռեալ»

Խմբային փուլից հետո՝ ՀՈՀՊՀՀՊՈՈՀՊՀՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 23-ից հունվարի 4-ը

Ինչ դիրքում են՝ երրորդը Լա Լիգայում

Դեկտեմբերին «Ռեալը» նվաճեց ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային գավաթը երրորդ անգամ՝ հավասարվելով «Բարսելոնայի» ռեկորդին։ Սակայն, նրանց մարզավիճակն առաջնությունում անկայուն է։ Զինեդին Զիդանի թիմը դուրս մնաց նաև Արքայական գավաթի մեկ քառորդից՝ անսպասելի պարտություն կրելով «Լեգանեսից»։

 

«Պարի Սեն-Ժերմեն»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՀՀՀՀՊՀՀՀՀՀՀՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 4-ը

Ինչ դիրքում են՝ առաջինը Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիայի գավաթի քառորդ եզրափակչում, Լիգայի գավաթի եզրափակչում

Այս մրցաշրջանում «ՊՍԺ»-ի բոլոր երեք պարտություններն արտագնա խաղերում են տեղի ունեցել՝ Ստրասբուրգում և Լիոնում Ֆրանսիայի առաջնությունում և Մյունխենում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Նրանք այս պահին վեց խաղից բաղկացած հաղթական շարքի մեջ են։

 

«Պորտու»-«Լիվերպուլ»

 

«Պորտու»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՈՈՀՀՀՀՀՀՀՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 21-ից 30-ը

Ինչ դիրքում են՝ առաջինը Պորտուգալիայի առաջնությունում, Պորտուգալիայի գավաթի կիսաեզրափակչում

«Վիշապները» 23 խաղ անպարտելի են, եթե չհաշվենք «Սպորտինգից» հետխաղային 11-մետրանոցներով կրած պարտությունը Լիգայի գավաթի կիսաեզրափակչում։ Նրանց 5-2 հաշվով հաղթանակը «Մոնակոյի» նկատմամբ խմբային փուլի վերջին խաղում սկսեց տասը հաղթանակից բաղկացած շարք։

 

«Լիվերպուլ»

Խմբային փուլից հետո՝ ՀՈՀՊՊՀՀՀՀՀՈՀՈՈ

Ձմեռային ընդմիջում՝ չունեն

Ինչ դիրքում են՝ երրորդը Պրեմիեր լիգայում

Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» հինգ պարտություն է կրել բոլոր մրցաշարերում, թեև նրանց պարտությունը «Վեսթ Բրոմից» Լիգայի գավաթի չորրոդ փուլում առաջինն էր «Էնֆիլդում»։

 

«Բավարիա»-«Բեշիքթաշ»

 

«Բավարիա»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 12-ը

Ինչ դիրքում են՝ առաջինը Բունդեսլիգայում, Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում

 

«Բավարիան» հաղթանակ է տարել իր վերջին 12 խաղերում, Բունդեսլիգայի վերջին 15 խաղերից 12-ում։ Ռոբերտ Լևանդովսկին 31 խաղում խփել է 26 գոլ։

 

«Բեշիքթաշ»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՈՀՀՀՊՀՊՀՈՈ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 17-ը

Ինչ դիրքում են՝ չորրորդը Թուրքիայի առաջնությունում, Թուրքիայի գավաթի կիսաեզրափակչում

 

Խմբային փուլից հետո «Բեշիքթաշն» իր վեց խաղերից միայն երկուսում է հաղթել, բայց դրանից հետո կայունացել է։ Տալիսկան վերջին վեց խաղերում յոթ գոլ է խփել։

 

«Չելսի»-«Բարսելոնա»

 

«Չելսի»

Խմբային փուլից հետո՝ ՀՊՊՀՊՀՈՈՈՈՈՀՀՈՀՀՀՊ

Ձմեռային ընդմիջում՝ չունեն

Ինչ դիրքում են՝ հինգերորդը Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի մեկ ութերորդում

Խմբային փուլից հետո իրենց առաջին խաղում լոնդոնցիները 1-0 հաշվով պարտություն կրեցին «Վեսթ Հեմից», հետո 12 խաղ չպարտվեցին, ապա Լիգայի գավաթի եզրափակչում պարտվեցին «Արսենալից», իսկ հետո երկու պարտություն կրեցին Պրեմիեր լիգայում։

 

«Բարսելոնա»

Խմբային փուլից հետո՝ ՈՀՈՀՀՀՀՀՊՀՀՀՈՀՀՀ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 23-ից հունվարի 4-ը

Ինչ դիրքում են՝ առաջինը Լա լիգայում, Արքայական գավաթի եզրափակչում

 

Էռնեստո Վալվերդեի տղաներն իրենց առաջին պարտությունը կրեցին օգոստոսից ի վեր՝ 1-0 հաշվով պարտվելով «Էսպանյոլից» Արքայական գավաթի քառորդ եզրափակչում։ Պատասխան խաղում նրանք 2-0 հաշվով պարտություն կրեցին, իսկ հետո հաղթեցին «Վալենսիային»՝ հասնելով եզրափակիչ։

 

«Շախտյոր»-«Ռոմա»

 «Շախտյոր»

Խմբային փուլից հետո՝ Պ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 10-ից փետրվարի 16-ը

Ինչ դիրքում են՝ առաջինն Ուկրաինայի առաջնությունում, Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում

«Շախտյորը» ձմեռային ընդմիջման գնաց «Զորյայից» կրած պարտությունից հետո, և ստիպված է պատրաստվել Չեմպիոնների լիգայի փլեյօֆֆին մի շարք ընկերական խաղերով, քանի որ առաջնությունը փետրվարի 16-ին է վերսկսվում։

 

«Ռոմա»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՊՈՈՊՈՊՊՀՈ

Ձմեռային ընդմիջում՝ չունեն

Ինչ դիրքում են՝ չորրորդն Ա սերիայում

 

Դեկտեմբերի 20-ից հունվարի 28-ը «Ռոման» յոթ խաղ է անցկացրել առանց հաղթանակի, բայց վերջապես կարողացավ տոնել, երբ ամսվա սկզբում 1-0 հաշվով հաղթեց «Վերոնային», ինչից հետո 5-2 հաշվով՝ «Բենեվենտոյին»։

 

«Սևիլյա»-«Մանչեսթեր Յունայթեդ»

 «Սևիլյա»

Խմբային փուլից հետո՝ ՀՀՊՈՈՀՀՀՊՀՊՀՊՈՊ

Ձմեռային ընդմիջում՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 3-ը

Ինչ դիրքում են՝ վեցերորդը Լա Լիգայում, Արքայական գավաթի եզրափակչում

Խմբային փուլից հետո «Սևիլյան» պարտվել է իր 15 խաղերից վեցում՝ այդ պարտություններից երեքում բաց թողնելով հինգ գոլ։ Այնուամենայնիվ, թիմը կհանդիպի «Բարսելոնային» Արքայական գավաթի եզրափակչում։

 

«Մանչեսթեր Յունայթեդ»

Խմբային փուլից հետո՝ ՊՀՊՀՀՀՀՀՈՈՈՊՀՀՊ

Ձմեռային ընդմիջում՝ չունեն

Ինչ դիրքում են՝ երկրորդը Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի մեկ ութերորդում

Խմբային փուլից հետո «Յունայթեդն» իր առաջին յոթ խաղերից միայն երկուսում է հաղթանակ տարել։ Դրանից հետո նրանք հաղթել են վերջին ութից վեցում, թեև վերջին երեք խաղերից երկուսում պարտություն են կրել։

 

Մեկնաբանություններ

Տարածել