Երեք պատճառ. Բենզեման մեկնարկային կազմում, Բենզեման պահեստայինների նստարանին

287

Վերսկսվում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը, վաղը Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի ֆրանսիական «ՊՍԺ»-ին: Հաշվետու մրցավեճից առաջ մադրիդցիները սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարան «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում: Զինեդին Զիդանի սաներից թերևս միակ խաղացողը, որը չտպավորեց այդ երեկո Կարիմ Բենզեման էր: Ֆրանսիացի հարձակվողը խաղի ընթացքում ձեռքից բաց թողեց գոլ խփելու մի քանի հնարավորություն, նույնիսկ հասցրեց սոլոցներ լսել տրիբունայից՝ ուղղված իրեն: Չնայած դրան Զինեդին Զիդանը շարունակում է վստահել իր համերկրացուն: Կարելի է ենթադրել, որ Բենզեման կրկին խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում, սակայն ոմանք չեն բացառում, որ այդուամենայիվ Զիդանը Կարիմին կթողնի պահեստայիններին: Իսպանական Marca պարբերականը փորձել է վերլուծել հնարավոր երկու տարբերակը:

  • Սխալերը դարպասի առջև

«Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում գոլային երեք իրական պահ ուներ, սակայն գնդակը դարպասային գծից ներս ուղարկել չկարողացավ: Առաջին դեպքը չէր ընթացիկ մրցաշրջանում, որ ֆրանսիացին չօգտագործեց իր պահերը: Յոթ տուր անընդմեջ գոլ չի խփել, իսկ վերջին 10 խաղում դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ:

  • Երկրպագուները սուլում են նրան

«Սոսիեդադի» հետ մրցավեճում Մադրիդը տպավորիչ խաղ ցուցադրեց, բայց Բենզեման այնպես էր հիասթափեցրել երկրպագուներին, որ ծափահարությունները վերածվել էին սոլուցների: Պարզ երևում էր, որ «Սանտիագո Բեռնաբեուի» համբերությունը սպառվել է և այդ բացասական մթնոլորտը կարող է ազդել նաև մյուս խաղացողների վրա «ՊՍԺ»-ի հետ խաղում:

  • Նրա փոխարեն կարող է խաղալ մեկ այլ կիսապաշտպան

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Զիդանը կարող է 4 կիսապաշտպանով խաղալ «ՊՍԺ»-ի հետ, որպեսզի կարողանա առավելություն ստանալ կենտրոնում: Իսկոն, Ասենսիոն կամ Լուկաս Վակեսը կարող են փոխարինել Բենզեմային:

  • Նրա ռեկորդն Եվրոպայում

Մադրիդի «Ռեալը» սիրում է հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, Բենզեման էլ սիրում է գոլեր խփել այնտեղ: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում ֆրանսիացի հարձակվողն անցկացրել է 98 հանդիպում, խփել է 53 գոլ: Պատմության վեցերորդ ցուցանիշն է:

  • Ռոնալդուի լավագույն խաղընկերը

Եթե  Ռոնալդուին հարցնեն, թե որ խաղացողի կողքին է ավելի շատ նախընտրում խաղալ, ապա մեծ է հավանականությունը, որ նա կնշի Բենզեմային: Ֆրանսիացին շատ է աշխատում ու թույլ է տալիս ԿրիՌոյին կենտրոնանալ գոլեր խփելու վրա: Բենզեման դեպի իրեն է քաշում պաշտպաններին՝ ստեղծելով տարածություն ռմբարկու թիմակցի համար:

  • Հիանալի խաղը գրեթե 0-ական անկյունի վրա

Անցած տարի Բենզեմային պակաս չէին քննադատում, սակայն ֆրանսիացին ամենակարևոր պահին կարողացավ աչքի ընկնել ու օգնել թիմին կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում: Նրա անկրկնելի ու յուրօրինակ անցումից հետո «Ռեալը» խփեց որոշիչ գոլը:

Մեկնաբանություններ

Տարածել