Ինչպես են այլ կերպ անվանում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի մասնակիցներին

188

Բոլորը գիտեն «Ծեր Սինյորային» կամ «Խթաններին», իսկ ովքեր են «Բեբբին» կամ «Լվացարանները»: UEFA.com պատմում է, թե ինչպես են այլ կերպ անվանում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի մասնակիցներին

«Բարսելոնա» — «Բարսա», կապտանռնագույններ (Blaugrana, Culés)

«Բարսա»՝ ամենատարածված ձևն է, ամենահասկանալին՝ «Կապտանռնագույններ», իսկ ամենաինտրիգայինն ու հետաքրքիրը՝ «Կուլես»: Այսպես են անվանել այն երկրպագուներին, որոնք չէին կարողանում նստատեղ գտնել ակումբի հին մարզադաշտում՝ «Լես Կորտսում»: Հիմնականում նստում էին տրիբունաների պատերի վրա՝ ակամայից թիկունքով դեպի անցորդները:

«Բազել» — «Բեբբի» (Bebbi)

18-րդ և 19-րդ դարերում Բազելում ապրում էին Յոհան Յակոբ անունով շատ մարդիկ, որոնց տեղացիները անվանում էին Բեբբի: Անվան այս կարճ տարբերակը այնքան հայտնի դարձավ, որ աստիճանաբար բազելցի բոլոր տղաներին սկսեցին անվանել Բեբբի: Ավանդույթը չի խախտվում մինչ օրս:

«Բավարիա» — «Կարմիրներ» (Die Roten)

Վեց տարի անց հիմնադրումից 1900 թվականին «Բավարիան» միացավ «Մյունխեն» մարզական ակումբին, որպեսզի կարողանա օգտվել նրա մարզադաշտից ու ենթակառուցվածքներից: Դա տեղի ունեցավ միայն մեկ պայմանով: Պետք էր փոխել շորտերի գույնը՝ սևը կարմիրով: Այդպես «Բավարիան» ստացավ իր այսօրվա անվանումը:

«Բեշիկթաշ» — «Սև արծիվներ» (Kara Kartallar)

Առաջին անգամ այդպես անվանեցին թիմին, երբ 1940/41 թթ. մրցաշրջանն ավարտեցին առանց պարտության: Հիմնական մրցակից «Սյուլեյմանիեի» հետ խաղում «Բեշիկթաշը» հաղթում էր 1:0 հաշվով, սակայն շարունակում էր գրոհել. «Առաջ, սև արծիվներ, հարձակվիր, սև արծիվներ»: Սիրելի թիմին առաջ մղողը ձկնորս Մեհմետ Գալինն էր: Արդյունքում «Բեշիկթաշը» հաղթեց 6:0 հաշվով և ստացավ մեծ անուն:

«Լիվերպուլ» — «Կարմիրներ» (The Reds)

Դժվար է հավատալ, բայց կարմիրներն ինչ-որ ժամանակ եղել են կապույտներ: «Լիվերպուլը» ակումբային գույները փոխառել է «Էվերտոնից», երբ 1892 թվականին տեղափոխվել է նրա փոխարեն ներկայիս հարազատ «Էնֆիլդ»: Երկու տարի անց մերսիսայդյան ակումբը սկսել է հանդես գալ կարմիր մարզաշապիկներով, իսկ 1960 թվականից խաղում են կարմիր մարզահագուստով:

«Մանչեսթեր Սիթի» — «Քաղաքաբնակներ» (Citizens), «Ամպագույններ» (The Sky Blues)

Անգլերենից թարգմանաբար Սիթի նշանակում է քաղաք, դրա համար թիմի ֆուտբոլիստներին անվանում են քաղաքաբնակներ (ակումբի անդամներին — Cityzens): Երկրորդ անվանումը գալիս է տնային մարզահագուստի գույներից:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Կարմիր Սատանաներ»

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները ավելի վաղ հայտնի են եղել որպես «հեթանոսներ» (The Heathens), քանի որ խաղում էին կիրակի օրերին ու ներկայացնում էին Նյութոն Հիտ (Newton Heath) շրջանը: Սակայն 60-ականներին թիմը սկսեցին անվանել «Կարմիր Սատանաներ»՝ նմանեցնելով Սոլֆորդը ներկայացնող ռեգբիի ակումբին, որը 1934 թվականին Ֆրանսիայի շրջագայության ժամանակ ստացել է «Les Diables Rouges» անվանումը:

«Պարի Սեն-Ժերմեն» — «ՊՍԺ» (PSG)

Կրկնություններից խուսափելու համար, մամուլը հաճախ թիմն անվանում է կապտակարմիրներ կամ փարիզեցիներ, սակայն աշխարհում հայտնի է հենց որպես «ՊՍԺ»:

«Պորտու» — «Վիշապներ» (Dragões)

Վիշապը համարվում է Պորտուի խորհրդանիշը սկսած 19-րդ դարից՝ ցույց տալով մարտական ոգին ու անպարտելիությունը: Ակումբային էմբլեմի վրա վիշապի պատկերը հայտնվել է 1922 թվականին թիմի նախկին ֆուտբոլիստ Աուգուշտու Բապտիշտա Ֆերեյրայի առաջարկով:

«Ռեալ Մադրիդ» — «Մերենգներ» (Merengues)

Անվանումը կպցրել են թիմին այն բանից հետո, երբ իսպանական ռադիոյի մեկնաբանն ակումբի սպիտակ մարզաշապիկները համեմատել է մերենգների կամ բեզեի հետ: Ռուսական մամուլում անվանումը թարգմանում են «сливочные», իսկ հայկական մամուլում՝ «սերուցքայիններ», չնայած պետք է նշել, որ այն իմաստով այնքան էլ չի համապատասխանում իրական անվանմանը:  The Times-ի թղթակիցը մադրիդցիների անվանել է «վիկինգներ» այն բանից հետո, երբ թիմը 1960 թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում ջախջախել են «Այնտրախտին» 7:3 հաշվով: Ներկայացնելով «Ռեալի» տրիումֆը՝ հեղինակը համեմատականներ է տարել վիկինգների Եվրոպա ներխուժելու հետ:

«Ռոմա» — «Գայլեր» (I Lupi)

Գայլը Իտալիայի մայրաքաղաքի խորհրդանիշն է: Երբ Հռեմուլոսի եւ Հռեմոսի պապը տապալվեց իր եղբոր կողմից, վերջինս հրամայեց երկվորյակներին նետել Տիբր գետը: Երեխաներին փրկել է գայլը, իսկ տարիներ անց Հռեմուլոսը հիմնել է Հռոմը: Վերջին շրջանում երկրպագուները թիմն անվանում են «Լա-Մաջիկա» (La Maggica), այսինքն կախարդական, մոգական:

«Սևիլիա» — «Լվացարաններ» (Palanganas)

Եվս մեկ անվանում, որի ծագումն անհայտ է: Ոմանք ասում են, որ անվանել են այդպես, քանի որ ակումբի տնային մարզադաշտը՝ «Ռամոն Սանչես-Պիխուանը» իր ձևով հիշեցնում է լվացարան: Մյուսները վստահեցնում են, որ անվանումը կապված է ակումբի ավանդական գույների հետ, որոնք հիշեցնում է 20-րդ դարի սկզբին հայտնի սպիտակ լավացարանները կարմիր եզրերով:

«Տոտենհեմ» — «Խթաններ» (Spurs)
«Խթաններ» անվանումը ստացել է ի պատիվ միջնադարյան ասպետ սըր Հենրի Պերսի, որին դյուրագրգիռ բնավորության պատճառով անվանել  են Հարրի Տաք խթան (Harry Hotspur) և արդյունքում դարձել է  Շեքսպիրի «Հենրիխ V» պիեսի գլխավոր հերոսը: Ակումբի էմբլեմի վրա պատկերված է խթաններով աքաղաղ, որը ևս մեկ անգամ հիշեցնում է Հարի Հոտսփուրին, որի մարտական աքլորները ըստ ամենայնի կրել են նույն աքսեսուարը:

«Չելսի» — կապույտներ/երկնագույններ (The Blues)

«Չելսին» միշտ խաղացել է կապույտ համազգեստով: Խնդիրը գույնի երանգների մեջ է: Սկզբում այն ավելի թույլ է եղել, իսկ 1912 թվականից սկսել են խաղալ վառ կապույտ մարզահագուստով: «Ստեմֆորդ Բրիջում» հաճախ կարելի է լսել «Blue is the Colour» («Կապույտ գույն») երգը: Սկզբում այն երգել է թիմը 1972 թվականի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչից առաջ:

«Շախտյոր» — «Հանքափորներ»

Բնական է, որ այսպես պետք է անվանեին թիմին, որը ներկայացնում տարածաշրջան, որը հարուստ է ածխի հանքերով:

«Յուվենտուս» — «Ծեր Սինյորա» (Vecchia Signora)

Այս անվանման հետ կապված վեճերը շատ են, բայց շատերը հավատում են, որ այն գալիս է դեռ անցած դարի 20-ականներից, երբ ակումբը ձեռք է բերել Անյելիի ընտանիքը: Ակումբի նոր սեփականատերերը իբր ցանկանում էին, որ ակումբը ասոցացվի ինչ-որ նուրբ բանի հետ, արդյունքում ընտրությունը կանգ է առել տարեց ազվականուհու հմայքի վրա:

Մեկնաբանություններ

Տարածել