«Մանչեսթեր Սիթին» ուզում է գնել Զիդանին ոչ պիտանի Իսկոյին

248

Այս շաբաթ պարզվեց, որ ընթացիկ մրցաշրջանում Բլանկոսի մարզիչ Զինեդին Զիդանը շատ դժգոհ է իսպանացի կիսապաշտպանի խաղից և հետագայում հաշվարկ չի կատարում նրա վրա ու պատրաստ է նրան վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, այս իրավիճակից մտադիր է օգտվել «Մանչեսթեր Սիթին», որն ուզում է ձեռք բերել Իսկոյին։

Ըստ պարբերականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Պեպ Գվարդիոլան, ով գտնում է, որ իսպանացին կատարելապես կհամապատասխանի իր թիմի խաղին։

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն խփել է 5 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում Լա լիգայի 18 խաղերում։

Մեկնաբանություններ

Տարածել