Բոատենգին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու մեջ

178

Բավարիայի» պաշտպանը գերազանցել է արագությունը և ամբողջ մեղքը բարդել եղբոր վրա։

Անցած տարի ամռանը մյունխենյան «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը՝ անցնելով Բեռլինի փողոցներով, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Նա պնդել է, թե ղեկին եղել է իր եղբայր Ջորջը, ով հանդես է գալիս սիրողական ակումբներից եկում,- հաղորդում է Bild-ը։

Ոստիկանները Բոատենգին մեղադրել են սուտ խոսելու մեջ։ Լուսանկարներում երևում է, որ ավտոմեքենան վարել է հենց Ժերոմը։ Այդ գործով հետաքննությունը կշարունակվի, իսկ առայժմ Բոատենգը զրկված է վարորդական իրավունքից մինչև դատարանի վերջնական վճիռը և տուգանքի վճարումը։

Մեկնաբանություններ

Տարածել