13.01 Լա Լիգայի օրվա հավանական հաղթող խաղադրույքները

319

«Ժիրոնա»-«Լաս Պալմաս»

«Ժիրոնային» մրցաշրջանի անակնկալ անվանելն արդեն ձանձրալի է դառնում։ Շատերն էին կանխատեսում, որ ակումբը կվերադառնա երկրորդ դիվիզիոն, բայց Լա Լիգայի իր առաջին մրցաշրջանում «Ժիրոնան» հաղթեց Եվրոպայի չեմպիոններին և այժմ ութ միավորով առաջ է վտանգավոր գոտուց։ Պաբլո Մաչինի թիմը պարտվել է վերջին երկու խաղերում, բայց պիտի որ կարողանա հաղթել վերջին տեղում ընթացող «Լաս Պալմասին», որը սեպտեմբերից միայն մեկ խաղում է հաղթանակ տարել։

 

Մադրիդի «Ռեալ»-«Վիլյառեալ»

Ճգնաժա՞մ։ Ի՞նչ ճգնաժամ։ Զինեդին Զիդանն առաջին լուրջ խնդրին է հանդիպել «Բեռնաբեուում»․ ակումբը գրեթե դուրս է մնացել չեմպիոնական տիտղոսի համար պայքարից։ «Վիլյառեալը» լավ թիմ է և շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի, բայց այցելելու է «Բեռնաբեու» առանց լավագույն ռմբարկու Սեդրիկ Բակամբուի, որը մեկնել է Չինաստան, և միգուցե չկարողանա կրկնել ոչ-ոքի արդյունքը, որ գրանցել է «Բեռնաբեուում» անցկացրած վերջին երեք խաղերից երկուսում։

 

«Էյբար»-«Ատլետիկո»

Դիեգո Սիմեոնեն երեք անգամ է «Ատլետիկոյին» առաջնորդել «Իպուրուա» և երեք անգամ էլ երեք միավորով է վերադարձել։ Դիեգո Կոստան որակազրկված է, բայց Սիմեոնեն նախանձելի հարձակողական ներուժ ունի։ «Էյբարը» վերջին յոթ խաղում վեց հաղթանակ է տարել և մեկ ոչ-ոքի խաղացել՝ մոտենալով եվրոպական գոտուն, բայց այս մրցաշրջանում պարտություն է կրել լավագույն վեցնյակի բոլոր թիմերից՝ բացի «Վալենսիայից»։

 

«Դեպորտիվո»-«Վալենսիա»

«Վալենսիայի»՝ տիտղոս նվաճելու հույսերը վերջին շաբաթների ընթացքում նվազել են «Էյբարից» և «Վիլյառեալից» կրած պարտություններից հետո։ Սակայն «Դեպորն» ընդամենը մեկ միավորով է հետ մնում վտանգավոր գոտուց և դժվար թե կարողանա հավասարը հավասարի պես խաղալ Մարսելինոյի տղաների հետ։

Մեկնաբանություններ

Տարածել