Ֆյոլլեր. Միայն Մեսսին 100 մլն եվրոյից ավելի արժի

166

Վերջին ժամանակներս 100 մլն եվրոյից ավելի գործարքները նորմա են դարձել եվրոպական ֆուտբոլի համար։ Ուսման Դեմբելե, Կիլիան Մբապե և Ֆիլիպե Կոուտինյո. սրանք բոլորն իրենց ներկայիս ակումբներին արժեցել են այս գումարից ավելի, ընդ որում Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ անցել է 200 մլնի սահմանը։

Ֆյոլլերի կարծիքով՝ ով այս պահին զբաղեցնում է «Բայերի» մարզական տնօրենի պաշտոնը, միայն մի ֆուտբոլիստ կա, ով արժանի է, որ իր համար վճարեն հսկայական գումար։

«Ինձ համար միակ խաղացողը, որը 100 մլն եվրոյից ավելի արժի – Լիոնել Մեսսին է։ Այնուամենայնիվ ես արդեն դադարել եմ զարմանալ այդպիսի գներով»,- ասել է Ֆյոլլերը Suddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցում։

Մեկնաբանություններ

Տարածել