Պրեմիեր Լիգա. «Սիթիի» առաջին պարտությունը հասունանում է, կարծում է Մերսոնը

500

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և SkySports-ի փորձագետ Փոլ Մերսոնի կանխատեսումները Պրեմիեր Լիգայի հերթական տուրի խաղերի վերաբերյալ:

 

Բորնմութ-Արսենալ

«Չելսիի» հետ գավաթային խաղում «Արսենալն» առավելություն չուներ, բայց ոչ-ոքին առաջին խաղում վատ արդյունք չէ: «Բորնմութն» ընդունում է «Արսենալին» և կարծում եմ, որ կարող է հաղթել: Իմ կարծիքով «Արսենալը» լավ վիճակում չէ: Անցած մրցաշրջանում «Վիթալիտի» մարզադաշտում գրանցվել է ոչ-ոքի և «Բորնմութն» այս անգամ կարող է ավելիին հասնել:

Մերսոնի կանխատեսումը՝ 2:1

 

Լիվերպուլ-Մանչեսթեր Սիթի

Կարծում եմ «Լիվերպուլը» դառնալու է այն թիմը, որը վերջապես հաղթելու է «Մանչեսթեր Սիթիին»: Ֆիլիպե Կոուտինյոն այլևս թիմում չէ, բայց «Լիվերպուլում» են Մոհամեդ Սալահը, Ռոբերտո Ֆիրմինոն և Սադիո Մանեն, որոնք իրենցից հզոր ուժ են ներկայացնում: «Սիթին» չի հաղթել «Էնֆիլդում» 2003 թվականից: Բայց պետք է հաշվի առնել, որ «Սիթին» այս մրցաշրջանում լիովին այլ թիմ է: Սակայն ես նախապատվությունը տալիս եմ «Լիվերպուլին»… չեմ հավատում, որ ասում եմ դա:

Մերսոնի կանխատեսումը՝ 2:1

 

Մանչեսթեր Յունայթեդ-Սթոք

«Սթոքը» դեռ փնտրում է Մարկ Հյուզի հետնորդին և «Օլդ Թրաֆորդում» շատ դժվար է լինելու: Թիմը խառնաշփոթ վիճակում է, պարտվել է Անգլիայի Գավաթում նույնիսկ «Քովենթրիին», որին վերաբերվում եմ ամենայն հարգանքով: «Մանչեսթերին» դժվար չի լինելու և «Յունայթեդը» հաղթելու է:

Մերսոնի կանխատեսումը՝ 2:0

 

Չելսի-Լեսթեր

«Արսենալի» հետ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումից առաջ, ես կասեի որ «Չելսին» հաղթելու է այս խաղը 3:0 հաշվով, բայց հիմա համոզված չեմ: Չեմպիոնը շատ դժգույն խաղ ցույց տվեց:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Չելսին» ավելի ուժեղ է քան այօսրվա «Լեսթերը», որն անկայուն արդյունքներ է ցույց տալիս: Հյուրերը պարտվեցին «Ուոթֆորդին», որն ամիս մեկ է հաղթանակ տանում, իսկ «Չելսիին» հաղթանակ է պետք առաջին քառյակում ամրապնդվելու համար:

Մերսոնի կանխատեսումը՝ 2:0

 

Տոտենհեմ-Էվերտոն

Վերջին տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վեսթ Հեմին», այնուհետև Անգլիայի գավաթում խոշոր հաշվով պարտության մատնեց «Ուիմբլդոնին»: «Էվերտոնը» ետ է քաշվելու և պաշտպանվելու է ողջ թիմով: Այդ մարտավարությունը երբեմն հաջողություն բերել է հյուրերին, բայց իրենք չունեն հակագրոհներ, որ կարողանան գերազանցել «Տոտենհեմին»:

Մերսոնի կանխատեսումը՝ 2:0

Տուրի մյուս խաղերի վերաբերյալ Մերսոնի կանխատեսումները հետևյալն են՝

 

Քրիստալ Փելաս-Բարնլի 2:1

Հադերսֆիլդ-Վեսթ Հեմ 2:1

Նյուքասլ-Սուոնսի 1:0

Ուոթֆորդ-Սաութհեմփթոն 1:1

Վեսթ Բրոմվիչ-Բրայթոն 2:0

Մեկնաբանություններ

Տարածել