Զիդան. «Ռեալը» այնքան վատը չէ, որքան դուք եք պնդում

215

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է բացասական արդյունքների ֆոնի վրա մադրիդյան թիմի հասցեին քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին։

«Մենք չենք կարող տեսնել ու լսել այն, ինչ ասում են։ Դա շատ դժվար է, որովհետև հենց հիմա այն ամենը, ինչ ասում են «Ռեալի» մասին բացասական բնույթ է կրում։ Ես համամիտ չեմ, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Պետք է դրական պահերն էլ տեսնել։ Մենք դեռ մասնակցում ենք բոլոր մրցաշարերին։ Մենք այնքան վատը չենք, որքան ներկայացնում եք։ Մենք պետք է դրական էներգիա գտնենք և շարունակենք առաջ ընթանալ։
Հոգնե՞լ եմ արդյոք իմ թիմի քննադատներից։ Այո, հոգնել եմ, բայց ես դա չեմ փոխի և չեմ ուզում փոխել։ Ձեզ համար շատ հեշտ է ասել, թե ամեն ինչ վատ է, և դուք գիտեք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Շահեկան է «Ռեալի» մասին վատն ասել։ Այդպիսի նյութերը լավ են վաճառվում»,- ֆրանսիացի մասնագետի ասածներն է մեջբերում AS-ը։

Մեկնաբանություններ

Տարածել