Գվարդիոլա. «Լիվերպուլի» հետ հանդիպումը լուրջ փորձություն է մեզ համար

82

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլան իր ակնկալիքներն է ներկայացրել «Լիվերպուլի» հետ 23-րդ տուրի հանդիպումից։

«Լիվերպուլի» հետ հանդիպումը լուրջ քննություն է մեզ համար։ Դա հզոր մրցակից է, որը արդյունքների է հասել վերջին խաղերում։ Ես անցյալի վիճակագրությանը մեծ նշանակություն չեմ տալիս, բայց այն, որ 45 տարվա ընթացքում «Սիթին» միայն 2 անգամ է հաղթել «Էնֆիլդում» — հաստատում է, թե որքան դժվար է գերազանցել «Լիվերպուլին» նրա դաշտում։

Մրցանակներ նվաճելու համար պետք է հաղթել ուժեղագույններին իրենց դաշտում։ Այս մրցաշրջանում մենք հաղթել ենք ուժեղ մրցակիցների, բայց առջևում են «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հետ հանդիպումները։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին։ «Էնֆիլդը» աշխարհի ամենապատկառելի մարզադաշտերից մեկն է։ Առաջին խաղը մեծ փորձություն է, և մենք պետք է լավ պատրաստվենք»,- Գվարդիոլային է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ

Տարածել