Գիգզը մոտ է ղեկավարելու Ուելսի հավաքականը

140

2017-ի նոյեմբերին Ուելսի հավաքականից հեռացավ Քրիս Քոուլմենը՝ համաձայնվելով գլխավորել «Սանդերլենդը»։ Այս իրադարձությունից անմիջապես հետո Ռայան Գիգզը ուելսյան ազգային թիմը գլխավորելու ցանկություն հայտնեց և, ըստ երևույթին, այդ պաշտոնը զբաղեցնելու լուրջ շանսեր ունի։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը այս պահին Գիգզը ակտիվ բանակցում է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որի արդյունքում 44-ամյա մասնագետը կարող է նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ։

Նախկինում հաղորդվել էր, թե ուելսցիների գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է Թիերի Անրին, ով ներկայումս աշխատում է որպես Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնական։

Մեկնաբանություններ

Տարածել