«ՊՍԺ»-ի ներքին խնդիրները շարունակվում են

321

«ՊՍԺ»-ում մթնոլորտը միշտ լարված է։ Դա հաստատեց ինքը՝ ավագը։ Տիագո Սիլվային դուր չի եկել Պաստորեի և հատկապես Կավանիի պահվածքը, որոնք ուշացումով են եկել արձակուրդից հետո։ Ըստ Սիլվայի՝ նրանց վարքը սխալ է և վնասակար թիմի համար։ Մարզիչ Էմերին ասում է: «Չեմ կարող ասել՝ Կավանին կվերադառնա՞ կիրակի օրը»։ Իսկ Պաստորեին դուր չի եկել, որ ավագը խոսում է իր փոխարեն։

Թիմը։ Մինչդեռ Սիլվան բացահայտում է, որ Պաստորեն մոտ է թիմին հրաժեշտի տալուն։ «Նրա հարցն այլ է, կարծում եմ՝ ցանկանում է հեռանալ և համաձայնության է եկել ակումբի հետ»,- ասել է Սիլվան։ Արգենտինացին չորս օր ուշացումով է միացել թիմին, բայց ներողություն է խնդրել հանդերձարանից։ Մինչդեռ Կավանին ներկայացել է երկու օր ուշացումով այնպես, կարծես ոչինչ չի եղել։ «Կավանիի հարցն ուրիշ է,- ընդգծել է Սիլվան,- բայց երկուսն էլ արել են մի բան, որը լավ չի անդրադառնում թիմի վրա, մինչդեռ այս պահը կարևոր է ակումբի համար։ Այսպիսի բան անելուց առաջ հարկավոր է լավ մտածել»։

Երաշխիքը։ Ավագի ուղերձը շատ հստակ է։ Սիլվան, ի դեպ, շատ մոտ է Նեյմարի հետ, որին իր հերթին դուր չի գալիս, որ իրեն չեն համարում «ՊՍԺ»-ի միակ աստղը, ինչպես իրեն երաշխավորել էին պայմանագրի ստորագրումից առաջ։ Կավանին և Պաստորեն կազմից դուրս են մնացել, բայց Սիլվան ցանկանում է արագ փակել միջադեպը։ «Կարևոր է, որ կարողանան վերադառնալ,- ասել է նա,- կարծում եմ՝ ակումբը կանի այն, ինչ անհրաժեշտ է»։ Մինչդեռ Էմերին կրկին խուսափողական պատասխան է տալիս․ «Այսօր չեմ կարող ասել, թե կիրակի ինչ կլինի»։ Իսկ կիրակի թիմը հանդիպում է հինգերորդ տեղը զբաղեցնող «Նանտի» հետ։

Պաստորեի զայրույթը։ Պաստորեն զայրացած պատասխան է տվել Սիլվային․ «Երբեք չեմ խոսել Տիագո Սիլվայի հետ իմ խնդրի մասին, ոչ էլ իմ ապագայի։ Երբեք ոչ մեկի վրա ճնշում չեմ գործադրել։ Դա իմ ոճը չէ։ Սիլվան տեղյակ չէ այն խնդրի մասին, որի պատճառով ուշացել եմ։ Կրկնում եմ, որ իմ իրական երազանքը Փարիզից վերջինը հեռանալն է։ Ես միշտ հավատարիմ եմ եղել։ Ճիշտ չէ, որ ցանկանում եմ հեռանալ։ Կցանկանայի մնալ և կարիերաս ավարտել այստեղ»։

 

Մեկնաբանություններ

Տարածել