Միխայել Բալակ. «Բայերը» կարող է միավորներ խլել «Բավարիայից»

185

 

Միխայել Բալակը դիտարկում է «Բայերի» մրցաշրջանը՝ «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ, ես մի փոքր տերահավատորեն էի տրամադրված «Բայերի» և թիմի՝ առաջատարների թվում լինելու հնարավորությունների վերաբերյալ, նախորդ մրցաշրջանում մրցաշարային աղյուսակի մեջտեղում առաջնությունն ավարտելու պատճառով: Թիմի կազմը դիտարկելով կարելի էր ենթադրել, որ «Բայերը» կարող է տեղ զբաղեցնել առաջին քառյակում, բայց որակն արդյունք չբերեց:

Մի այլ պատճառ էր նաև գլխավոր մարզչի պաշտոնում Հայկո Հերլիխի նշանակումը: Մի մարզչի, որը շատ խոստումնալից է երևում, բայց Բունդեսլիգայում մարզելու փորձ չունի: Մրցաշրջանի կեսն արդեն ետևում է և «Բավարիայի» դեմ խաղից առաջ կարող եմ ասել, որ իմ մտահոգությունը իզուր էր: Լևերկուզենն արժանիորեն չորրորդ տեղում է և անպարտելի է վերջին 12 խաղերում:

«Բայերն» անսվտահ մեկնարկեց առաջնությունում, տոնելով միայն մեկ հաղթանակ առաջին հինգ խաղերում, բայց սեպտեմբերից հետո թիմը վերափոխվեց: Մենք տեսանք մի թիմ, որը խաղում է իր ողջ ներուժով և, բացի լավ թիմային խաղից, թիմում առանձնանում են մի շարք ֆուտբոլիստներ, որոնք վստահ են գործում առանցքային խաղերում:

Ամենալավ օրինակն է Լեոն Բեյլին, որի խաղից շատ բան է կախված: Այդպիսի դերում էր նախորդ մրցաշրջանում Անտոնի Մոդեստեն «Քյոլնում»:

Ոչ մի պատճառ չկա որպեսզի «Բայերը» չկարողանա ավելի վստահ անցկացնել Բունդեսլիգայի երկրորդ կեսը: Թիմի անմիջական մրցակիցները պատրաստ են պայքարելու: «Հոֆենհայմը», «Լայպցիգը» և Դորտմունդի «Բորուսիան» լավ են խաղում, բայց անկայուն են: «Շալկեն» ավելի կայուն է, ինչի մասին վկայում է թիմի 11 անպարտելի խաղերի շարքը: Բայց իրենց հաղթանակները հիմնականում եղել են հավասար թիմերի համառ պայքարում, այլ ոչ թե մրցակցին գերազանցելու շնորհիվ:

«Բայերն» ունի առավելություն «Լայպցիգի», «Բորուսիայի» և «Հոֆենհայմի» նկատմամբ այն առումով, որ չի խաղում եվրագավաթներում: Դա կարևոր հանգամանք է, որը թույլ է տալիս թիմին թարմ լինել ողջ մրցաշրջանի ընթացքում: Ցանկացած թիմ ուզում է խաղալ եվրագավաթներում և երբ պայքարում ես այդ եվրագավաթներում հայտնվելու համար, ավելորդ խաղերի բացակայությունը կարող է որոշիչ լինել:

Երբ ես խաղում էի «Բայերում», մեզանից միշտ ակնկալում էին, որ մենք պայքարելու ենք բոլոր մրցաշարերում: 1990-ականներից «Բայերը» պայքարում էր չեմպիոնության, Գերմանիայի գավաթի և եվրագավաթներում հաջողության հասնելու համար: Ակումբին հարկավոր է վերադարձնել այդ մտածելակերպը և դիրքերը: Ես հավատում եմ, որ «Բավարիայի» հետ կարող են ոչ-ոքի խաղալ:

«Բավարիայի» այս շաբաթվա գլխավոր նորություն է Սանդրո Վագների վերադարձը «Հոֆենհայմից»: Քչերն էին ակնկալում այս տեղափոխությունը, քանի որ Վագները չէր նշվում «Բավարիայի» տրանսֆերային նպատակների շարքում: Սանդրոն, կարելի է ասել, անսովոր ֆուտբոլիստ է ժամանակակից ֆուտբոլի համար: Նա միայն տուգանային հրապարակում խաղացող դասական ֆուտբոլիստի օրինակ է, ավելի շատ ռմբարկու է քան հարձակվող: «Բավարիան» ունի իր պատճառները, որ տաս տարի անց կրկին հրավիրել է Վագներին: Մնում է սպասել և տեսնել, թե ոնց են օգտագործելու Սանդրոյին, որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող կամ վստահելու են իրեն այլ դեր:

Մի խոսքով, Սանդրոյին, իր ունակությունները ցույց տալու համար, հրաշալի հնարավորություն է տրված, որը կախված է նրանից, թե ինչքան խաղաժամանակ կտրամադրեն իրեն: Վագներին հարկավոր է խաղալ ինչքան կարելի է շատ, եթե նա ուզում է խաղալ Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում:

Մեկնաբանություններ

Տարածել