Մադրիդի «Ռեալի» վրա Նեյմարի տրանսֆերը կարող է արժենալ 357 միլիոն ֆունտ

203

Անցած ամռանը ֆրանսիական «ՊՍԺ»-ն համաշխարհային ֆուտբոլի տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ կատալոնական «Բարսելոնայից» 198 միլիոն ֆունտով ձեռք բերելով Նեյմարին:

Իսպանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ բրազիլացի խաղացողն արդեն մտածում է կարիերայում հերթական քայլը կատարելու մասին:

Marca պարբերականի հերթական համարի շապիկին հայտնվել է Նեյմարը: Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» շատ է ցանկանում ձեռք բերել բրազիլացի աստղին, իսկ հնարավոր տրանսֆերը կարող է արժենալ 357 միլիոն ֆունտ:

Ըստ տարբեր աղբյուրների՝ Նեյմարը պատրաստ է գնալ նման քայլի ապագայում չնայած նրան, որ դեռ անցած մրցաշրջանում ներկայացնում էր «Բարսելոնան»:

Իսպանական պարբերականը վստահեցնում է, որ մադրիդցիները մտադիր են տևական ընդմիջումից հետո խոշոր տրանսֆեր իրականցնել: 2014 թվականից հետո, երբ ակումբը ձեռք բերեց Խամես Ռոդրիգեսին, խոշոր գումարներ չեն ծախսել տրանսֆերային շուկայում:

«Սերույցքայինները» հետաքրքրված են նաև Հարի Կեյնի, Էդեն Ազարի ու Տիմո Վերների ծառայություններով, սակայն գլխավոր նպատակը Նեյմարն է:

Ըստ աղբյուրի՝ Նեյմարի հնարավոր տրանսֆերը Փարիզից Մադրիդ կարող է տեղի ունենալ 2019 թվականի ամռանը:

Մեկնաբանություններ

Տարածել