Վենգերը պատասխանել է Լակազետի հասցեին Մոուրինյոյի կշտամբանքներին

114

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիացրել է, որ չի ստել, երբ ասել է, թե անցած շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում անհնար է հարձակվող Ալեքսանդր Լակազետի ելույթը։ Հիշեցնենք, որ օրերս Չեմպիոնների լիգայում 2-1 ԲԿՄԱ-ին հաղթելուց հետո «Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն կշտամբել է Վենգերին խորամանկելու համար, հընթացս նաև՝ Խոսեփ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիից»։

Մոուրինյոյի նախատինքը վերաբերում էր այն փաստին, որ անցած շաբաթ Վենգերը բացառել էր Լակազետի մասնակցությունը Կարմիր սատանաների հետ խաղում, բայց Ալեքսանդրը հանկարծակի բուժվեց և դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում։ Այսօր Արսենը փորձել է բացատրել, թե ինչու այդպես ստացվեց։

«Ես իրոք կարծում էի, թե նա չի խաղա, բայց ի վերջո նա կարողացավ խաղալ։ Ի՞նչ եք ուզում ինձանից, ես նրան տա՞նը պետք է թողնեի։ Ես միշտ ազնիվ եմ։ Ես կարծում էի, թե նա չի խաղա, հենց դա են ինձ հաղորդել։ Ուրբաթ օրը՝ բուժզննումից հետո, մենք դեռ վստահ չէինք, թե նա ելույթ կունենա։ Բայց նա ջանաց և խաղաց։ Այդպիսին է ֆուտբոլը»,- Վենգերին է մեջբերում Sky Sports-ը։

Մեկնաբանություններ

Տարածել