Եվրոպա Լիգա. Մանրամասները և կանխատեսումները

209

Արսենալ-ԲԱՏԵ

Եվրոպա Լիգայի այս խաղարկության ընթացքում «Արսենալը» չի խաղացել ուժեղագույն կազմով, ինչը չի խանագարել թիմին խմբային մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովել առաջին տեղը խմբում։ Խաղաժամանակ ստացան Ջեք Ուիլշիրը, Օլիվյե Ժիրուն, Պեր Մերտեսակերը և Թեո Ուոլոկտը, սակայն վերջին երկու խաղերը ուրախացնող չէին (0:0 «Ցրվենա Զվեզդայի» և 0:1 «Քյոլնի» հետ)։

Արսեն Վենգերը և իր շտաբը վերականգնվում են մրցաշրջանում առաջին տնային պարտությունից հետո։ Անհատական սխալները և Դավիդ դե Խեայի փայլուն խաղը օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել 3:1 հաշվով։ Այս պահին «Արսենալը» չի պայքարում չեմպիոնության համար և պետք է կենտրոնանա այլ մրցաշարերի վրա և Եվրոպա Լիգայում կարող է շատ առաջ գնալ։

ԲԱՏԵ-ն դեռ կարող է դուրս գալ խմբից, բայց անպայման պետք է հաղթի «Արսենալին» և հուսալ, որ «Ցրվենա Զվեզդան» և «Քյոլնը» կավարտեն իրենց հանդիպումը ոչ-ոքի։

Բելառուսի չեմպիոնը հաղթել է միայն մեկ խաղում, իսկ «Արսենալին» պարտվել է Բորիսովում 2:4 հաշվով։ Դժվար է պատկերացնել, որ ԲԱՏԵ-ն կկարողանա հաջողության հասնել Լոնդոնում նաև այն պատճառով, որ թիմն ավանդաբար լավ արդյունքներ է ցույց տալիս միայն սեփական հարկի տակ։ Չեմպիոնների Լիգայի վերջին 19 արտագնա խաղերում ԲԱՏԵ-ն հաղթել է միայն մեկ անգամ, իսկ Եվրոպա Լիգայում՝ կրկին մեկ անգամ յոթ խաղում։

«Արսենալը» պետք է հեշտ հաղթանակ տոնի։ Այս մրցաշրջանում տանտերերը տարել են ինը հաղթանակ, ընդ որում վեց խաղերում առաջ են ընկել հաշվի մեջ դեռ ընդմիջումից առաջ։ Այնպես որ, «Արսենալը» հաղթելու է առաջին խաղակեսը և ամբողջ խաղը խաղադրուքյը շատ ձեռնատու է։

 

Ատալանտա-Օլիմպիկ Լիոն

Երկու թիմերն էլ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում և խմբային մրցաշարում չեն պարտվել։ Թիմերի գլխավոր մարզիչներ Ջամպիերո Գասպերինին և Բրունո Ջենեզիոն կարող են համոզված լինել, որ իրենց թիմերն ի զորու են շատ երկար մնալ մրցաշարում։

«Ատալանտան» լուծել է իր խնդիրները Եվրոպա Լիգայում և կարող է կենտրոնանալ ներքին առաջնության վրա, որտեղ իր գործերը փայլուն չեն: «Ատալանտան» վստահ հաղթանակով սկսեց խմբային մրցաշարը, հաղթելով «Էվերոտնին» 3:0 հաշվով, մեկ միավոր վաստակեց Լիոնի հետ արտագնա խաղում, հաղթեց և ոչ-ոքի խաղաց «Ապոլոնի» հետ և վերջին խաղում ջախջախեց Անգլիայում «Էվերտոնին» 5:1 հաշվով:

Լիոնի «Օլիմպիկը» նույնպես շատ տպավորիչ ելույթներ ունեցավ: Առաջին երկու խաղերում արձանագրվեցին ոչ-ոքիներ՝ «Ատալանտայի» և «Ապոլոնի» հետ, որից հետո թիմը հաղթեց երեք խաղում անընդմեջ: Այդ երեք խաղերում թիմն աչքի ընկավ ինը անգամ և խաղից խաղ ավելի վստահ տեսք ունի: Ավելորդ չէ նշել, որ «Օլիմպիկը» Եվրոպա Լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի մասնակիցն է:

 

Վիլյառեալ-Մակաբի Թել Ավիվ

2000-ներին «Վիլյառեալը» կերտեց իր պատմությունը եվրագավաթներում։ 2006 թվականին թիմը հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ և մոտ էր եզրափակչին։ Խուան Ռոման Ռիկելմեի հարվածը 11-մետրանոց նշակետից ետ մղեց Յենս Լեմանը և մրցաշարի գլխավոր խաղում հայտնվեց «Արսենալը»։ Բացի այդ խաղարկությունից, թիմը երկու անգամ հասել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ։

Իսպանիայի առաջնությունում անհաջող մեկնարկից հետո, թիմը հետզհետե շտկեց իր դիրքերը, իսկ Եվրոպա Լիգայում հաղթեց իր խմբում ավարտից մեկ տուր առաջ։ Վերջին երկու տնային հանդիպումներում իսպանացիները հաղթեցին «Աստանային» 3:1 հաշվով և ոչ-ոքի` 2:2 հաշվով խաղացին «Սլավիայի» հետ։ Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին վեց տնային խաղերում «Վիլյառեալը» հաղթել է չորսում։

«Մակաբին» խմբի ընդգված ետնապահն է և հինգ խաղերում վաստակել է միայն մեկ միավոր։ Վերջին հինգ արտագնա խաղերում «Մակաբին» հաղթել է միայն մեկ անգամ, իսկ Եվրոպա Լիգայում պարտվել է «Սլավիային» (0:1) և «Աստանային» (0:4):

Նույնիսկ եթե «Վիլյառեալը» հանդես գա երկրորդ կազմով, ապա պետք է որ հաղթի մոտիվացիայից զուրկ մրցակցին։

 

Վարդար-Ռուսենբորգ

«Ռուսենբորգի» պայքարն Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի համար ավարտվեց նախավերջին տուրի խաղում։ Տրոնհեյմում դաշտի տերերը պայքարեցին «Ռեալ Սոսյեդադի» հետ մինչև վերջին վայրկյանները, բայց, ի վերջո, զիջեցին 0:1 հաշվով։

«Վարդարն» ավելի տպավորիչ տեսք ուներ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի որակավորման փուլերում։ «Վարդարը» տնային խաղերում հաղթել է «Մալմյոյին», «Ֆեներբախչեին» և «Կոպենհագենին»։ Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարը շատ անհաջող էր՝ հինգ պարտություն հինգ խաղում և 19 բաց թողած գոլ։

Այնուամենայնիվ, «Վարդարը» կարող է իր վերջին խաղում հաղթանակ տանել: «Ռուսենբորգը» շատ վատ է խաղում արտագնա խաղերում, բացի այդ կորցնելու ոչինչ չունի և պետք է խաղա միայն պատվի համար, իսկ «Վարդարն» ապացուցել է, որ կարող հաղթել Սկոպյեում ուժեղ մրցակցիներին:

 

Հոֆենհայմ-Լուդոգորեց

«Հոֆենհայմի» ելույթները Չեմպիոնների Լիգայում և Եվրոպա Լիգայում կարելի է անվանել «բաց թողած հնարավորությունների մրցաշրջան»: «Լիվերպուլի» հետ խաղում Անդրեյ Կրամարիչի վրիպումը 11-մետրանոց նշակետից որոշեց թիմի եվրոպական մրցելույթների տրամադրությունը: «Լիվերպուլը» դուրս մղեց «Հոֆենհայմին» Չեմպիոնների Լիգայից, իսկ Եվրոպա Լիգայում գերմանական թիմը կայունությամբ չառանձնացավ: Առաջին չորս խաղերում «Հոֆենհայմը» բացել է խաղի հաշիվը, բայց կարողացել է հաղթել միայն մեկ անգամ: Երկու անգամ պարտվեց «Բրագային» և ելնելով խաղերի ընթացքից, կարելի է ասել, որ այդ պարտություններից կարելի էր խուսափել:

«Հոֆենհայմն» ավարտում է իր ելույթները եվրոպական ասպարեզում և այս խաղում ֆուտբոլիստները պետք է ապացուցեն գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին իրենց հավականությունները մեկնարկային կազմում խաղալու համար, քանի որ մրցակցությունը թիմում շատ բարձր է: Նախորդ տուրում «Հոֆենհայմը» փայլուն կերպով ջախջախեց Գերմանիայի փոխչեմպիոն «Լայպցիգին» 4:0 հաշվով:

«Հոֆենհայմը» սեփական հարկի տակ Եվրոպա Լիգայի վերջին խաղում հաղթեց «Բասակշեհիրին» 3:1 և կարող է կրկնել իր հաջող ելույթը «Լուդոգորեցի» հետ հանդիպման ժամանակ, որին խմբից դուրս գալու համար հարկավոր է մեկ միավոր: Պարտության և մյուս խաղում «Բրագայի» հաղթանակի դեպքում, «Լուդոգորեցը» դուրս կմնա հետագա պայքարից:

 

Սլավիա-Աստանա

Այս հանդիպումը որոշելու է, թե թիմերից որ մեկը կզբաղեցնի երկրորդ տեղը A խմբում: «Աստանային» հարկավոր է միայն հաղթանակ, «Սլավիային» բավական է ոչ-ոքի խաղալ:

Սեփական հարկի տակ գրանցած արդյունքների շնորհիվ «Աստանան» դեռ պայքարում է փլեյ-օֆֆի ուղեգրի համար: «Սլավիայի» հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով, Թել Ավիվի «Մակաբիին» ջախջախեցին 4:0 հաշվով և համառ պայքարում զիջեցին «Վիլյառեալին» 2:3 հաշվով:

Արտագնա խաղերում պատկերն այլ է՝ հինգ խաղում չորս պարտություն, ներառյալ 0:5 հաշվով պարտությունը «Սելթիկից»: «Սլավիան» կայուն է խաղում սեփական հարկի տակ և մտադիր է հաղթել նաև իր երրորդ տնային խաղը Եվրոպա Լիգայի խմբային մրցաշարում:

Մեկնաբանություններ

Տարածել