H խումբ. Տոտենհեմ-ԱՊՈԵԼ, Ռեալ-Բորուսիա, կանխատեսումները, հավանական կազմերը

155

 

 

 

Տոտենհեմ-ԱՊՈԵԼ

 

«Տոտենհեմն» արդեն ապահովել է իր համար առաջին տեղը խմբում և կարող է լիովին չկենտրոնանալ այս խաղի վրա։ ԱՊՈԵԼ-ին հարկավոր են միավորներ և իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում, որոնք պետք է ներառեն «Ռեալի» հաղթանակը «Բորուսիայի» նկատմամբ, կարող է նույնիսկ նվաճել Եվրոպա Լիգայի ուղեգիրը։

 

Մաուրիսիո Պոչետինո, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

 

«Մենք պետք է յուրաքանչյուր խաղի մոտենանք շատ լուրջ։ Բացառություն չէ նաև այս խաղը, բայց, քանի որ դեռ շատ խաղեր ունենք, որոշ ֆուտբոլիստներին հանգիստ է տրամադրվելու։ Թիմը բավականին հզոր է բոլոր մրցաշարերում պայքարելու համար»:

 

Գիորգիոս Դոնիս, ԱՊՈԵԼ-ի գլխավոր մարզիչ

 

«Շատ կարևոր է, որ մենք վերջին խաղից առաջ դեռ հնարավորություն ունենք մնալ եվրագավաթներում։ «Ուեմբլիում» խաղալը շատ հաճելի է։ Մենք աշխատելու ենք լավ խաղալ և մի փոքր հաջողության դեպքում, կարող ենք լավ արդյունքի հասնել։ Ես կանեմ ամենն, ինչ կախված է ինձանից և հավելյալ մոտիվացիա հարկավոր չէ»։

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

 

Տոտենհեմ՝ Որմ, Օրյե, Սանչես, Վերտոնգեն, Ռոուզ, Սիսոկո, Ուինկս, Սոն, Ալի, Ն՛Կուդու, Լյորենտե

Բացակայում են՝ Ալդերվեյրելդ, Վանիամա (վնասվածքներ), Դայեր, Էրիկսեն, Քեյն (հայտացուցակում չեն)

 

ԱՊՈԵԼ՝ Պերես, Վուրոս, Մերկիս, Ռուեդա, Ռոբերտո Լագո, Նունու Մորաիշ, Վինիցիուս, Սալաի, Զահիդ, Ալոնեֆտիս, Պոտե

Բացակայում են՝ Էֆրեմ (հայտացուցակում չէ), Միլանով, Վատերման (վնասվածքներ)

 

Թիմերի վերջին հանդիպումները

Ուոթֆորդ-Տոտենհեմ 1:1

ԱՊՈԵԼ-Էրմիս 2:1

 

Ռեալ-Բորուսիա

 

Դորտմունդի «Բորուսիայի» առջև դժվար խնդիր է։ Թիմին միավորներ են պետք Եվրոպա Լիգայում խաղալու համար, բայց Մադրիդում դրական արդյունքի շատ դժվար կլինի հասնել։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ պարտության դեպքում «Բորուսիան» կարող է շարունակել իր ելույթները եվրոպական ասպարեզում, բայց այս դեպքում շատ բան կախված կլինի «Տոտենհեմի» և ԱՊՈԵԼ-ի խաղից։

 

Զինեդին Զիդան, «Ռեալի» գլխավոր մարզիչ

 

«Ծանր խաղ է լինելու։ Մենք չենք մտածում այն մասին, որ արդեն դուրս ենք եկել խմբից, բացի այդ «Բորուսիան» դժվար մրցակից է։ Իմ թիմը լավ վիճակում է, մեզ պետք է ավելի շատ գոլեր խփել։ Առաջնությունում մենք այն տեղում չենք, որում ուզում ենք լինել, բայց ես մտահոգված չեմ։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ դզվելու է»։

 

Պետես Բոս, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ

 

«Մենք աշխատելու ենք հաղթել։ Մեր համար կարևոր է գոնե մեկ միավոր վաստակել։ Չեմ կարծում, որ Մադրիդը ճգնաժամի մեջ է։ Վերջին անգամ, երբ մենք խաղում էինք իրենց դեմ, մենք ավելի լավ տեսք ունեինք, իսկ հաղթեցին իրենք։ «Ռեալը» դեռ բարելավելու է իր խաղը, քանի որ լավ ֆուտբոլիստներ ունի և հաջող մրցաշրջան է անցկացնելու»

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

 

Ռեալ՝ Նավաս, Աշրաֆ, Նաչո, Ռամոս, Մարսելո, Կովաչիչ, Կրոս, Կազեմիրո, Իսկո, Բենզեմա, Ռոնալդու

Բացակայում են՝ Բեյլ (վնասվածք), Կարվախալ (որակազրկում)

 

Բորուսիա՝ Բյուրկի, Պապաստատոպուլոս, Սուբոտիչ, Շմելցեր, Բարտրա, Վայգլ, Շահին, Գերեյրո, Յարմոլենկո, Օբամեյանգ, Պուլիշիչ

Բացակայում են՝ Տոլյան (որակազրկում), Դուրմ, Պիշչեկ, Կաստրո, Գյոտցե, Ֆիլիպ, Լարսեն, Ռոյս, Ռոդե (վնասվածքներ)

 

Թիմերի վերջին հանդիպումները

Ատլետիկ-Ռեալ 0:0

Բայեր-Բորուսիա 1:1

 

Մեկնաբանություններ

Տարածել