Ballon d’Or 2017. Կրիշտիանու Ռոնալդու vs Լիոնել Մեսսի

302

2017 թվականի «Ոսկե գնդակին» կարժանանա կամ Կրիշտիանու Ռոնալդուն, կամ Լիոնել Մեսսին: Հաղթողի անունը հայտնի կդառնա վաղը: Հիշեցնենք, որ վերջին տարիներին մրցանակին արժանացել են հենց նշված ֆուտբոլիստները:  2007 թվականին «Ոսկե գնդակի» դաձնեկր է դարձել Ռիկարդո Կական, ինչից հետո ոչ մի խաղացողի չի հաջողվել առաջ անցնել Ռոնալդուից ու Մեսսիից:

Մրցանակի գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» առաջատար Ռոնալդուն է: Շատերի կարծիքով հենց պորտուգալացին կարժանանա 2017 թվականի «Ոսկե գնդակին» և կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ կճանաչվի լավագույնը: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կհավասարվի Լիոնել Մեսսիին:

Ընթացիկ տարում Ռոնալդուն օգնել է Մադրիդի «Ռեալին» մի շարք կարևոր հաղթանակներ տանել: Արքայական ակումբն երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճել Իսպանիայի առաջնությունում, մինչդեռ «Բարսելոնան» Մեսսիի գլխավորությամբ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում:

48 – Մեսսին ընթացիկ տարում խփել է 48 գոլ, 11 գոլ ավելի քան Ռոնալդուն:

97.1 – Մեսսին 48 գոլ խփել է անցկացրած 54 խաղում: Գոլի հեղինակ է դառնում յուրաքանչյուր 97.1 րոպեն մեկ: Ռոնալդուն գոլ է խփում 103.35 րոպեն մեկ:

1 – Ռոնալդուն դարձել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկու մայիսի 17-ին՝ անցնելով Ջիմի Գրիվզից (366)

600 – Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝  կարիերայի ընթացքում հասնելով 600 գոլի սահմանին, մինչդեռ Մեսսին դրանից 6 շաբաթ անց հասավ 500 գոլի սահմանին:

3 – Ռոնալդուն դարձավ երկրորդ ֆուտբոլիստն Ալֆրեդո Դի Ստեֆանոյից հետո՝ գոլի հեղինակ դառնալով Չեմպիոնների լիգայի խաղարկության երեք եզրափակչում:

37 – Մեսսին անցած մրցաշրջանում դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ խփած 37 գոլով: Չորրորդ անգամ արգենտինացին ճանաչվեց Լա Լիգայի լավագույն ռմբարկու:

83.64 – Հավաքականի կազմում Ռոնալդուն գոլ է խփել յուրաքանչյուր 83.64 րոպեն մեկ՝ 11 խաղում խփելով 11 գոլ: Մեսսին խփել է 4 գոլ 7 խաղում՝ գոլի հեղինակ դառնալով յուրաքանչյուր 157.5 րոպեն մեկ:

122 – Լիոնել Մեսսին 121 անգա հնարավորություն ստեղծել թիմակիցների համար, որ գոլ խփեն, մինչդեռ Ռոնալդուն դա արել է միայն 55 անգամ:

Մեկնաբանություններ

Տարածել