Ballon d’Or 2017. Ինչու Ռոնալդուն, այլ ոչ Մեսսին

465

Four Four Two

2017 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդներն են Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ու կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արգենտինացին առավելություն ունի պորտուգալացու նկատմամբ, սակայն Ռոնալդուն աչքի է ընկել մրցաշրջանի կարևոր փուլերում և մեծապես նպաստել է իր թիմի հաղթանակներին:

Մարզական տարում Մեսսին ավելի շատ գոլ է խփել  (48 — 37), քան Ռոնալդուն, կատարել է ավելի շատ գոլային փոխանցում  (14 — 8), ինչպես նաև գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ է ստեղծել թիմակիցների համար  (35 — 16):

Սակայն իրականում էական նշանակություն ունի այն, թե ինչպես է խաղացողն իրեն դրսևորում կարևոր պահերին: 2017 թվականին ոչ մի ֆուտբոլիստ այս տեսնակյունից չի կարողացել հավասարապես մրցակցել Ռոնալդուի հետ, պորտուգալացին այս առումով գերազանցել է բոլորին:

Մեսսին կարողացավ դառնալ հեթ-տրիկի հեղինակ ու օգնել Արգենտինայի ազգային հավաքականին նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր, սակայն դա այն չէ, ինչի կրողացավ Ռոնալդուն հասնել Մադրիդի «Ռեալի» կազմում անցած մայիսին:

Չեմպիոնների լիգայի խաղարկության որոշիչ խաղերում Ռոնալդուն խփեց գոլեր, իսկ եզրափակչում դարձավ դուբլի հեղինակ: Իսպանիայի առաջնության վերջին երեք խաղում խփեց հինգ գոլ ու նպաստեց իր թիմի վերջնական հաղթանակին:

Ռոնալդուի գոլերն օգնեցին Մադրիդի «Ռեալին» պատմական հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Արքայական ակումբը դարձավ առաջին թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:

Չնայած նրան, որ Ռոնալդուն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում չի փայլում, շարունակում է գոլեր խփել Չեմպիոնների լիգայում: Անցած խաղարկության քառորդ եզրափակչից սկսած Մադրիդի «Ռեալի» խփած 14 գոլից 10-ը խփել է Ռոնալդուն: Ընթացիկ խաղարկությունում արդեն դարձել է 8 գոլի հեղինակ:

Անկախ նրանից, որ վիճակագրությամբ Մեսսին գերազանցում է Ռոնալդուին, պորտուգալացին իր նվաճած տիտղոսներով արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:

Հարկ է նշել, որ Ռոնալդուն Եվրոպայի թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկուն է՝ գերազանցելով Ջիմի Ջիվզին, ինչպես նաև երկրորդն Ալֆրեդո Դի Ստեֆանոյից հետո, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի խաղարկության երեք եզրափակչում:

Մեկնաբանություններ

Տարածել