Ballon d’Or 2017. Ինչու Մեսսին, այլ ոչ Ռոնալդուն

893

Four Four Two

2017 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդներն են Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ու կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին: Ահա թե ինչու Մեսսին պետք է արժանանա «Ոսկե գնդակին», այլ ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուն:

Վերջին 9 տարվա ընթացքում «Ոսկե գնդակի» հիմնական  հավակնորդներն եղել են Մեսսին ու Ռոնալդուն: Ընթացիկ տարին ևս բացառություն չեղավ: Արգենտինացին պատվավոր ավարին արժանացել է 5 անգամ, պորտուգալացին՝ 4: Եթե մրցանակը հանձնվի խաղացողին, որը փայլել է անհատապես, ապա վաղը Փարիզում Մեսսին վեցերորդ անգամ առաջ կանցնի Ռոնալդուից:

Անցած տարի մրցանակին արժանացավ Ռոնալդուն, որը Եվրոպայի չեմպիոն էր դարձել ինչպես Մադրիդի «Ռեալի», այնպես էլ Պորտուգալիայի հավաքականի կազմում:

Ընթացիկ տարում Ռոնալդուն հաղթել է Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև վերջին տարում երրորդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության չեմպիոնի կոչումը:

Սակայն  «Ոսկե գնդակ» մրցանակը հանձնելիս առնվազն չպետք է կոլեկտիվ հաղթանակի գործոնը ավելի բարձր դիրքում լինի, քան անհատական վարպետությունը և այս առումով Մեսսին, անկասկած, առավելություն ունի Ռոնալդուի նկատմամբ:

Մարզական տարում Լիոնել Մեսսիի ցույց տված արդյունքներն ավելի են տպավորում: Արգենտինացին ավելի շատ գոլ է խփել  (48 — 37), քան Ռոնալդուն, կատարել է ավելի շատ գոլային փոխանցում  (14 — 8), ինչպես նաև գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ է ստեղծել թիմակիցների համար  (35 — 16):

Մեսսին արդյունավետությամբ փայլում է նաև ընթացիկ մրցաշրջանում: Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած  14 խաղում խփել է  13 գոլ, մինչդեռ Ռոնալդուն 2 գոլ է խփել 10 խաղում, իսկ Մադրիդի «Ռեալը» 8 միավորով զիջում է «Բարսելոնային» մրցաշարային աղյուսակում:

Ի տարբերություն Մեսսիի ցույց տված կայուն խաղի՝ Ռոնալդուն փայլել է անցած ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում: Չնայած նրան, որ Ռոնալդուի մրցելույթները Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության «Ատլետիկոյի», «Բավարիայի» ու «Յուվենտուսի» հետ խաղերում հնարավոր չէ մոռանալ, Մեսսին նման «ներկայացումներ» ցույց է տվել գրեթե ամեն շաբաթ:

Մեսսի հեթ-տրիկը Էկվադորի հետ խաղում ապահովեց Արգենտինայի ազգային հավաքականի տեղը գալիք Մունդիալում, չմոռանանք նաև «Բարսելոնայի» հաղթանակը Մադրիդի հետ խաղում 3:2 հաշվով և փաստը, որ Մեսսին հասցրել է անցնել 500 գոլի սահմանը «Բարսելոնայի» կազմում:

Մեկնաբանություններ

Տարածել