«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» կարող է խաղացողներ փոխանակեն. Հնարավոր տրանսֆերը հնարավոր է կայանա Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ

845

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել միլանյան «Ինտերում»: Իտալական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ակումբները դեռ կոնկրետ քալեր չեն ձեռնարկել հնարավոր տրանսֆերի հարցի հետ կապված:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին և պատրաստ է վերջինիս փոխարեն «Ինտերին» առաջարկել Խուան Մատային: Ճիշտ է, իտալական ակումբն իր հերթին հետաքրքրված է ոչ թե Մատայի, այլ Մխիթարյանի ծառայություններով:

Ավելին, Ժոաու Մարիուին ցանկանում է ձեռք բերել նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Ֆրանսիական կողմը պատրաստ է «Ինտերին» առաջարկել Խավիեր Պաստորեին:

Մեկնաբանություններ

Տարածել