Ժոզե Մոուրինյոն՝ Մխիթարյանին չհայտավորելու մասին

1651

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ նրա ու թիմի խաղացող Հենրիխ Մխիթարյանի միջև տարաձայնություններ չկան և հայ ֆուտբոլիստը չի հայտնվում թիմի հայտացուցակում միայն այն պատճառով, որ ներկա պահին պորտուգալացի մասնագետը նախընտրում է այլ համակարգով խաղալ:

Մխիթարյանը չի մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության վերջին տուրի «Նյուքասլի» հետ խաղին, չի հայտավորվել նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության «Բազելի» հետ խաղին:

  • Պատմությունը միշտ նույնն է: Երբ դու վնասվածք ունեցող խաղացողեր չունես, մի քանի դիրքում մի քանի տարբերակներ ես ունենում: Ներկա պահին իմ տրամադրության տակ են Պոգբան, Ֆելաինին, Էրերան, Մատիչը, Մակտոմինայը: Կարող եմ պատկերացնել, որ հաջորդ շաբաթ ինձ կհարցնեք, թե ինչու օրինակ նրանցից մեկն է բացակայում: Միկին չի խաղացել, որովհետև այդ խաղի համար մենք մի շարք այլ տարբերակներ ունեինք: Որոշել էի, որ Ռեշֆորդն ու Մարսիալը միասին լինեն խաղադաշտում: Անցած շաբաթների ընթացքում հարցնում էին, թե ինչու նրանք միասին չեն խաղում, հիմա հարցնում են ինչու չի խաղում Միկին: Պատասխանը շատ պարզ է: Մինչև ֆուտբոլի օրենքները փոփոխության չենթարկվեն, ես կարող եմ միայն 11 ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերել,- նշել է Մոուրինյոն:

Մեկնաբանություններ

Տարածել