Արիեն Ռոբբեն. «Հայնկեսը «Բավարիայի» համար «լավագույն որոշումը» կլինի»

109

Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մյունխենի «Բավարիայում» մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո թիմը գլխավորեց Յուպ Հայնկեսը, ինչից հետո մյունխենցիների զգալիորեն բարելավեցին արդյունքները: Գերմանացի մասնագետի հետ ակումբը պայմանագիր է ստորագրել մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբբենը ցանկանում է, որ Հայնկեսը շարունակի աշխատանքը թիմում:

  • Դա կլինի լավագույն որոշումը, զգում եմ, որ նա կարող է ավելին անել: Ավելի լավ մարզիչ հնարավոր չէ գտնել տրանսֆերային շուկայում, Հայնկեսն ևս մեկ տարի կարող է օգնել թիմին, պետք է զրուցել նրա հետ,- ասել է Ռոբբենը:

Մեկնաբանություններ

Տարածել