Սիլվիո Բեռլուսկոնի. «Պետք չէ անհաջողությունը կապել Իտալիայի առաջնությունում արտասահմանցի ֆուտբոլիստների թվի հետ»

205

Իտալական «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ չի կարելի Իտալիայի ազգային հավաքականի վերջին անհաջողությունը այն հանգամանքի հետ, որ Իտալիայի առաջնությունում մեծ թիվ են կազմում արտասահմանցի ֆուտբոլիստները: Ասել է, թե իտալացի երիտասարդ խաղացողները քիչ հնարավորություն են ունենում զարգանալու համար, արդյունքում տուժում է ազգային ընտրանին: Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային ընտրանին Աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային խաղերում չկարողացավ հաղթել Շվեդիայի հավաքականին ու վերջին 60 տարում առաջին անգամ չի մասնակցի Մունդիլաին, որը տեղի է ունենալու Ռուսաստանում գալիք ամռանը:

Դրանից հետո զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տվել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ջան Պիերո Վենտուրան ու Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կառլո Տավեկիոն:

  • Պետք չէ այդպես մտածել, Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանիսայում նույնպես են մեծ թիվ են կազմում արտասահմանացիները: Պարզապես ակումբները պետք է նրանց օգտագործեն, որ օգնեն մեր իտալացի խաղացողներին աճել ու կատարելագործվել, այլ ոչ թե նրանց փոխարինեն: Օրինակ, տեղին է հիշել իմ «Միլանը», որի կազմում խաղում էին արտասահմանցի այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ռուդ Գուլիտը, Մարկո վան Բաստենը, Ֆրանկ Ռայկարդը, Անդրեկ Շևչենկոն, Կական, Իբրահիմովիչը: Նրանց կողքին էին խաղում իտալացի ֆուտբոլիտսներ, որոնք մակարդակով չէին զիջում՝ Ֆրանկո Բարեզի, Ալեսանդրո Կոստակուրտա, Մաուրո Տասսոտի, Ֆիլիպո Ինձագի, Ջենարո Գատուզո և այլն: Հիմա պետք է միասին աշխատել, լինել համախմբված: Իտալացի երկրպագուներն արժանի են, որ ազգային ընտրանին շատ արագ վերադառնա ու սկսի խաղալ կրկին ամենաբարձր մակարդակում: Վենտուրայի ու Տավեկիոյի պաշտոնանակությունը անխուսափելի էին, բայց պետք չէ մեղադրել միայն նրանց: Վերջին տարիներին իտալական ֆուտբոլը մի փոքր զիջել է դիրքերը և շատ այլ մարդիկ են դրա համար պատասխանատու: Անկախ ամեն ինչից Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցել բացի մարզական տեսանկյունից, նաև տնտեսական առումով վնաս էր Իտալիային: Պետք է շատ արագ համակխմբել ու փորձել դուրս գալ ստեղծվախ իրավիճակից,- նշել է Բեռլուսկոնին:

Մեկնաբանություններ

Տարածել