ՉԼ. H խումբ. Ռեալ-Տոտենհեմ, ԱՊՈԵԼ-Բորուսիա Դ., կանխատեսումներ, հավանական կազմեր

255

 

Ռեալ-Տոտենհեմ 

«Ռեալը» և «Տոտենհեմը» երկուական հաղթանակով գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը: Այս խաղի ցանկացած արդյունքը, մեծ հաշվով, գրեթե չի խանգարելու թիմերին դուրս գալ փլեյ-օֆֆ, սակայն պետք չէ մոռանալ Դորտմունդի «Բորուսիայի» մասին: Հետաքրքիր կլինի դիտել Ռոնալդուի և Քեյնի մենամարտը:

 Զինեդին Զիդան, «Ռեալի» գլխավոր մարզիչ

«Մենք չենք պարտվել Չեմպիոնների Լիգայի տնային խաղերում քրտնաջան աշխատանքի շնորհիվ, բոլորի աշխատանքի շնորհիվ։ Մենք խաղում ենք արդյունքի համար և վաղը խաղալու ենք լավ թիմի դեմ»։

«Դեռ շատ խաղեր կան, մրցաշրջանը երկար է։ Մեր կազմում բացակայում են ֆուտբոլիստներ, բայց շուտով վերադառնալու ենք շարք և ամեն ինչ նորմալ է լինելու։ Այս մրցաշրջանում մենք դժվար պահեր ենք ունեցել, բայց վերջին շրջանում հաղթում ենք և բարելավում ենք մեր խաղը»։

 

Մաուրիսիո Պոչետինո, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

«Անցած տարի մենք կարողացանք ոչ-ոքի անել և թվում էր, թե անցած տարվա խումբն ավելի թույլ էր, բայց մենք զբաղեցրեցինք երրորդ տեղը։ Մենք որոշեցինք, որ այս տարի մենք խաղալու ենք հաճույք ստանալով ֆուտբոլից»։

«Միշտ յուրահատուկ զգացմունք է խաղալ «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայում «Սանտյագո Բեռնաբեու»-ում։ «Ռեալն» այն թիմն, որն ամենաշատ հաղթանակներն ունի Չեմպիոնների Լիգայում։ Անգլիացի ֆուտբոլիստների համար Մադրիդում խաղն անցկացնելը մանկության երազանքն է։ Երբ խաղում ես այստեղ, զգում ես ֆուտբոլի իրականությունը»։

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը 

Ռեալ` Նավաս, Նաչո, Վարան, Ռամոս, Մարսելո, Մոդրիչ, Կազեմիրո, Կրոս, Իսկո, Բենզեմա, Ռոնալդու

Բացակայում են` Բեյլ, Կովաչիչ (վնասվածքներ), Կարվախալ (վատառողջ է)

Տոտենհեմ` Լյորիս, Ալդերվեյրլդ, Սանչես, Վերտոնգեն, Օրյե, Ուինկս, Դայեր, Տրիպյեր, Էրիկսեն, Սոն, Քեյն

Բացակայում են` Ալի (որակազրկում), Ն’Կուդու, Դեմբելե, Վանիամա (վնասվածքներ)

Թիմերի վերջին հանդիպումները

Խետաֆե-Ռեալ 1:2

Տոտենհեմ-Բորնմուտ 1:0

 

ԱՊՈԵԼ-Բորուսիա Դ.

Դորտմունդի «Բորուսիան» սխալվելու իրավունք չունի: Երկու խաղ՝ 0 միավոր և գրեթե անհույս վիճակ փլեյ-օֆֆում հայտնվելու համար: Թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, բայց Չեմպիոնների Լիգայում պարտվել է իր անմիջական մրցակիցներին և ԱՊՈԵԼ-ի հետ խաղերում այլևս չի կարող իրեն նման բան թույլ տալ:

Գիորգոս Դոնիս, ԱՊՈԵԼ-ի գլխավոր մարզիչ

«Կարծում եմ, որ «Բորուսիան» մեր խմբի երկրորդ լավագույն թիմն է։ Շատ տաղանդավոր և արագ ֆուտբոլիստներ ունեն: Մենք պետք է շատ ուշադիր լինենք պաշտպանությունում, քանի որ իրենք շատ վտանգավոր են»:

«Մենք իրատես ենք և հասկանում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են: Այնուամենայնիվ, աշխատելու ենք արժանի դիմադրություն ցույց տալ «Բորուսիային»»:

 

Պետեր Բոս, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ

«Մենք պետք է հաղթենք այս խաղում: Հեշտ չի լինելու, բայց պարտավոր ենք հաղթել: Ակնկալում եմ, որ ԱՊՈԵԼ-ը նետվելու է գրոհելու, քանի որ իրենց էլ հաղթանակ է պետք»:

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

ԱՊՈԵԼ` Վատերման, Վուրոս, Ռուեդա, Մերկիս, Լագո, Զահիդ, Վինիցիուս, Մորաիշ, Ալոնեֆտիս, Սալաի, Դե Կամարգո

Բացակայում են` Բերտոլյո, Էֆրեմ, Կարլաո (վնասվածքներ)

Բորուսիա` Բուրկի, Զագադու, Բարտրա, Պապաստատոպուլոս, Տոլյան, Կաստրո, Շահին, Յարմոլենկո, Կագավա, Պուլիշիչ, Օբամեյանգ

Բացակայում են` Պիշչեկ, Դուրմ, Գերեյրո, Շուրլե (վնասվածքներ)

Թիմերի վերջին հանդիպումները

ԱՊՈԵԼ-Դոքսա 2:0

Բորուսիա Դ.-Լեյպցիգ 2:3

Մեկնաբանություններ

Տարածել