ՉԼ. G խումբ. Լեյպցիգ-Պորտու, Մոնակո-Բեշիկթաշ, կանխատեսումներ, հավանական կազմեր

226

Լեյպցիգ-Պորտու 

Չեմպիոնների Լիգայի նորեկը ընդունում է բազմափորձ «Պորտուին», որն առաջին խաղում անսպասելիորեն պարտվեց «Բեշիկթաշին», իսկ հետո վստահ հաղթանակ տոնեց «Մոնակոյի» նկատմամբ արտագնա խաղում: Բունդեսլիգայի փոխչեմպիոնը հուսով է, որ վերջապես տոնելու է իր առաջին հաղթանակը, մինչդեռ «Պորտուի» համար հաղթելը պակաս կարևոր չէ, որպեսզի թիմը կարողանա պայքարել «Բեշիկթաշի» հետ, մանավանդ որ թիմերի միջև երկրորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում:

 

Ռալֆ Հազենհութլ, «Լեյպցիգի» գլխավոր մարզիչ

««Պորտուն» շատ ուժեղ մրցակից է, որին կարելի է հաղթել միայն ստույգ կարգապահություն պահելու սկզբունքով։ Այս խաղը արդյունավետ չի լինելու, այն լինելու է շատ համառ և որոշվելու է մեկ գոլի տարբերությամբ։ Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ կարողանալու ենք տոնել առաջին հաղթանակը սեփական հարկի տակ»։

«Պորտուգալացիները վաստակել են երեք միավոր Մոնակոյում և ակնհայտ է, որ իրենք լավ մոտիվացված են վաղվա խաղի համար։ Իհարկե ուժեղ թիմ է, բայց մեր դեմ հեշտ չի լինելու»։

 Սերժիու Կոնսեյսաու, «Պորտուի» գլխավոր մարզիչ

««Լեյպցիգը» չոնի մեծ եվրագավաթային փորձ, բայց այս թիմը նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը Բունդեսլիգայում։ Մենք գիտենք, որ գերմանական թիմը շատ ուժեղ է։ Մենք տեսանք թե, ինչպես «Լեյպցիգը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և մեզ համառ պայքար է սպասում»։

 

«Մենք ուսումնասիրել ենք «Լեյպցիգին» և ունենք իրենց հաղթելու տարբերակը։ Մենք չենք կենտրոնանում միայն թիմի հարձակողական ունակություններին, մենք պատրաստվում ենք ընդհանուր առմամբ գերազանցել մրցակցին։ «Լեյպցիգն» աստիճանաբար հավաքում է այն մարզավիճակը, որն ուներ անցած մրցաշրջանում, բայց մենք գիտենք ինչ անել վաղը հաղթելու համար»։

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

Լեյպցիգ` Գուլաշի, Բերնարդո, Օրբան, Ուպամեկանո, Հալստենբերգ, Դեմե, Կեյտա, Սաբիցեր, Ֆորսբերգ, Պոուլսեն, Օգյուստեն

Պորտու` Կասիլյաս, Մակսի Պերեյրա, Ֆելիպե, Մարկանո, Տելես, Դանիլո, Էրերա, Օլիվեյրա, Մարեգա, Աբուբակար, Բրահիմի

Բացակայում են` Լեյտե (որակազրկում), Սոարեշ (վերականգնվում է)

Թիմերի վերջին հանդիպումները

Բորուսիա Դ.-Լեյպցիգ 2:3

Սպորտինգ-Պորտու 0:0

 

Մոնակո-Բեշիկթաշ 

Նախորդ տուրում «Մոնակոն» պարտվեց սեփական հարկի տակ ու ևս մեկ պարտությունը կարող է ճակատագրական լինել Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչի մասնակցի համար: «Բեշիկթաշը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը և չի պատրաստվում զիջել իր դիրքերը: Երկրորդ հաղթանակը արտագնա խաղում գրեթե հարթելու է թուրքական ակումբի ճանապարհը դեպի փլեյ-օֆֆ:

 Լեոնարդո Ժարդիմ, «Մոնակոյի» գլխավոր մաչզիչ

«Անցած մրցաշրջանում թիմի ուժեղ գիծը հարձակումն էր և մենք գերազանցում էին մրցակիցներին։ Այժմ մենք նոր թիմ ունենք և իմ մտահոգությունն այն չէ, որ մենք գոլեր ենք բաց թողնում։ Խնդիր չկա, եթե բաց ես թողնում երկու գոլ, բայց խփում ես չորսը։ Մենք դեռ չենք լուծել բոլոր խնդիրները, բայց աշխատում ենք»։

««Բեշիքթաշը» որկյալ և փորձառու թիմ է, շատ լավ ֆուտբոլիստներ ունի, օրինակ Ադրիանոն, Պեպե և Կվարեժման։ Կարող է առաջնությունում լավ չեն խաղում, բայց այժմ գլխավորում են խումբը։ Խմբից դուրս գալու համար մեզ հարկավոր է երեք միավոր»։

 

Շենոլ Գյունեշ, «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ

«Շատ հասավար խումբ է և դեռ ոչինչ պարզ չէ։ Այժմ մենք ունենք երկու առանցքային խաղ «Մոնակոյի» դեմ։ Հուսով եմ, որ մենք կարողանալու ենք վաղը լավ արդյունքի հասնել։ Ներքին առաջնությունում անհաջողությունների շատ պատճառներ կան, բայց խուճապ չկա և իմ ֆուտբոլիստները դրական են տրամադրված»։

«Եթե վաղը մենք խաղանք ոչ-ոքի և հաղթենք Ստամբուլում, ապա մեծ առավելություն կունենանք։ Մեր ներկա նպատակն է հասնել դրական արդյունքի այստեղ։ Ամառվա ընթացքում թիմը շատ է փոխվել, բայց միևնույն է շատ որակյալ թիմ է»։

 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը 

Մոնակո`Սուբաշիչ, Տուրե, Գլիկ, Ժեմերսոն, Սիդիբե, Լոպես, Մուտինյո, Ֆաբինյո, Լեմար, Ֆալկաո, Բալդե

Բացակայում է` Յովետիչ (վնասվածք)

Բեշիկթաշ` Ֆաբրիսիո, Մեդել, Պեպե, Տոշիչ, Ջաներ; Օզյակուպ, Հաթչինսոն, Կվարեժմա, Տալիսկա, Բաբել, Թոսուն։

Բացակայում են` Նուկան, Տորե, Չինար (վնասվածքներ)

 

Թիմերի վերջին հանդիպումները

Օլիմպիկ Լ.-Մոնակո 3:2

Գենչլերբիրլիգի-Բեշիկթաշ 2:1

Մեկնաբանություններ

Տարածել