Լուի վան Գալը՝ Ժոզե Մոուրինյոյի մասին. «Շատ համակրելի տղա է»

125

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության վերջին տուրի «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: Կողմերը ողջունել են միմյանց: Ականատեսները մի փոքր զարմացել են՝ հաշվի առնելով այն, որ հոլանդացին ակումբից հեռանալուց հետո մեկ անգամ չէ, որ քննադատել է ղեկավարությանն ու հայտարարել է, որ նրա հետ գեղեցիկ չեն վարվել նրան փոխարինելով պորտուգաալցի մասնագետով: Հիշեցնենք, որ դեռ 20 տարի առաջ Ժոզե Մոուրինյոն եղել է Լուի վան Գալի օգնականը կատալոնական «Բարսելոնայում»: Մարզչական զույգն Բարսելոնայում միասին աշխատել են երեք տարի: 

Հավելենք, որ Լուի վան Գալին ողջունելուց հետո Ժոզե Մոուրինյոն հոլանդացուն անվանել է «միստեր»՝ մարզիչ և հայտնել է, որ եթե նա ցանկանում է, ապա կարող է խաղից առաջ կամ հետո միանալ իրենց հանդերձարանում:

  • Հետաքրքիր է, այդպես չէ՞: Ժոզեն իրականում շատ համակրելի տղա է: Այդպիսին էր թե՛ որպես օգնական, թե՛ որպես մրցակից: Նա չափն անցնում միայն մամուլի առաջ: Իհարկե, ես կարծում եմ, որ «Յունայթեդում» իմ պաշտոնանկությունն ու նրա նշանակումն այնքան էլ գեղեցիկ քայլ չէր,- հայտարարել է Լուի վան Գալը:

Հավելենք, որ «Լիվերպուլի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները վանկարկել են Լուի վան Գալի անունն ու իրենց երախտագիտության խոսքերն են հայտնել հոլանդացու հասցեին:

  • Գեղեցիկ էր,- խոստավանել է վան Գալը:

Մեկնաբանություններ

Տարածել