Ժոզե Մոուրինյոն խոսել իր մարզչական կարիերայի մասին, անդրադարձել մի շարք թեմաների և նշել, որ գուցե մի օր պատմի, թե ինչու ժամանակին չի գլխավորել «Բարսելոնան»

91

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառիկ հարցազրույց է տվել TF1 Téléfoot-ին: Պորտուգալացին խոսել է իր մարզչական կարիերայի մասին, անդրադարձել մի շարք թեմաների և նշել, որ գուցե մի օր պատմի, թե ինչու ժամանակին չի գլխավորել «Բարսելոնան»:

«Մանչեսթեր Յունայթեդ». «Մինչ օրս մեծ ամբիցիաներ ու ցանկություն ունեմ նոր բան անելու: Վստահ եմ՝ կարիերաս «Մանչեսթեր Յունայթեդում» չեմ ավարտի»:

«ՊՍԺ». «Ֆանտաստիկ է: Որդիս, որն ապրում է Լոնդոնում, մեկնել էր Փարիզ, որ դիտի «ՊՍԺ»-ի տնային հանդիպումը, այլ ոչ թե Մանչեսթեր: Ինչու՞ Փարիզ, որովհետև այնտեղ ինչ-որ առանձնահատուկ բան կա. Կախարդանք, որակ, երիտասարդություն, ֆանտաստիկ է»:

Երեք մրցաշրջան Մադրիդի «Ռեալում». «Երբ հեռացա Մադրիդից, այնքան էլ հարմար պահ չէր, բայց հեռացա այն ժամանակ, երբ ցանկացա: Այն ժամանակ, երբ «Բարսելոնան» ավելի ուժեղ թիմ էր»:

Մադրիդը լքելու որոշումը. «Դա իմ որոշումն էր: Դուստրս պատրաստվում էր ուսումը շարունակել Լոնդոնում և մենք զգում էինք, որ ողջ ընտանիքի համար դա կարևոր պահ էր: «Ռեալից» հեռացա նաև անձնական պատճառներով: Ինձ համար կարևոր է, որ լինեմ երջանիկ: Լավ արդյունքների եմ հասնում, երբ երջանիկ եմ: Մադրիդյան կարիերայի երրորդ մրցաշրջանում երջանիկ չէի»:

«Ինտեր». «Առանձնահատուկ փորձ էր, սիրո պատմություն: Ֆանտաստիկ թիմ ունեի: Այդ սերունդի ֆուտբոլիստների համար վերջին հնարավորություն էր որևէ մեծ բան հաղթելու համար և մենք Մորատիի ընտանիքին ու «Ինտերի» խաղացողներին մեծ ուրախություն պաևգևեցինք»:

2008 թվականին «Բարսելոնան» չգլխավորելու մասին. «Հնարավոր է, մի օր կպատմեմ ճշմարտությունը: Դա խնդիրներն են կապված իմ կարիերայի հետ և ես նախընտում եմ դրանք պահել ներսում: Կարող է պատահել մի օր հանկարծ կխոսեմ այդ մասին, գուցե երբ արդեն ծեր կլինեմ…»:

Մեկնաբանություններ

Տարածել