Պրեմիեր Լիգա. Մանրամասները և կանխատեսումները

216
  • Քրիստալ Փելաս 9.40, Չելսի 1.42, Ոչ-ոքի 5.00

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի «Քրիստալ Փելասին» հաղթելու դեպքում Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է դառնալ թիմի առաջին մարզիչը, որն երկրորդ անգամ վեց անընդմեջ հաղթանակ կտանի արտագնա խաղերում:

Ընթացիկ մրցաշրջանում «Քրիստալ Փելասը 7 խաղում կրել է 7 պարտություն, ոչ մի գոլ չի խփել: Պատահական չէ, որ Չեմպիոնշիփում նրա հայտնվելու հնարավորությունները գնահատվում է 1.67 գործակցով:

Շատ հնարավոր է, որ Ռոյ Հոջսոնի գլխավորած թիմի ճակատագիրը կորոշվի մինչև Նոր տարի, քանի որ «Չելսիից» հետո, թիմին սպասում են «Նյուքասլը», «Տոտենհեմը», «Վեսթ Հեմը» և «Էվերտոնը»:

Հնարավոր է, որ նշված խաղերը բաց կթողնի թիմի հարձակման առաջատար Կրիստիան Բենտեկեն, որը ծնկի վնասվածք ունի, իսկՌուբեն Լոֆթուս-Չիկը դեռ որակազրկված է: Սպասվում է, որ Վիլֆրեդ Զահան ինչ-որ տեղ կկարողանա փոխարինել Բոնտեկեին, սակայն մեծ հույսեր կապել նրա հետ չի կարելի:

Չի բացառվում, որ եթե «Փելասը» ևս հինգ խաղ անցկացնի առանց հաղթանակի, ապա 1,67 գործակիցը կասհնի մինչև 1,25:

Դժվար է պատկերացնել, որ «Չելսին» չի հաղթի այս խաղում: Անտոնիո Կոնտեի գլխավորախ թիմը փայլուն մարզավիճակում է, ինչի մասին վկայում են թիմի ցույց տված արդյունքները առաջնությունում և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Ատլետիկոյի» հետ խաղում տարած կամային հաղթանակը:

Ն’Գոլո Կանտեի բացակայությունն իհարկե կորուստ է «Չելսիի» համար, սակայն «Ազնվականների» կազմում կան կիսապաշտպաններ, որոնք կարող են լրացնել բացը: «Չելսին» կխաղա նախաձեռնությամբ ու կտանի վեցերորդ արտագնա հաղթանակն ընթացիկ առաջնությունում:

Առաջարկվող խաղադրույք

Չելսին կհաղթի «չոր» հաշվով 5/4

  • Մանչեսթեր Սիթի 1.18, Սթոուք 21.00, Ոչ-ոքի 9.40

«Մանչեսթեր Սիթիի» հետ վերջին վեց խաղից երեքում «Սթոքը» սեփական դարպասը պահել է  անառիկ, իսկ մյուս երեք խաղից յուրաքանչյուրում բաց է թողել չորս գոլ:

«Մանչեսթեր Սիթին» մոտենում է հաշվետու մրցավեճին ութ անընդմեջ հաղթանակներից հետո: «Էտիհադում» կայացած վերջին երկու խաղում «Սիթին» հաղթել է նույն 5:0 հաշվով:

Հաղթարշավի ընթացքում վեց խաղում պահել է դարպասն անառիկ՝ խփելով 27, բաց թողնելով 2 գոլ:

Ընթացիկ առաջնության ամենանշանակալից հաղթանակը կայացավ «Սթեմֆորդ Բրիջում», որտեղ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» 1:0 հաշվով: Լիովին վերահսկում էին խաղը և թույլ չտվեցին գործող չեմպիոնին որևէ վտանգավոր պահ ստեղծել:

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը լավ մարզավիճակում է: Նույնիսկ Սերխիո Ագուերոյի բացակայությունը չի խանգարի, որ հաղթեն նաև «Սթոքին»:

Հարկ է նշել, որ «Սթոքը» հյուրընկալվելիս վատ չի խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Անցած առաջնությունում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, իսկ երեք տարի առաջ հաղթել է 1:0 հաշվով:

Սակայն նշված հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում, Մարկ Հյուզի սաները պարտվել են երեք անգամ, յուրաքանչյուր խաղում բաց թողնելով չորսական գոլ: Հաշվի առնելով «Սթոքի» անմխիթար վիճակը՝ ևս մեկ խոշոր հաշվով պարտությունը կանխատեսելի է:

Առաջարկվող խաղադրույքը

Մանչեսթեր Սիթին հաղթելու է -2 տարբերությամբ 5/4

  • Տոտենհեմ 3.05, Բորնմուտ 2.62, Ոչ-ոքի 3.35

Լոնդոնի «Տոտենհեմն» անպարտելի է «Բորնմուտի» հետ չորս խաղում, խփել է 12 գոլ, որոնցից վեցը՝ Հարի Քեյնը:

Թվում է՝ «Տոտենհեմը» հեշտ հաղթանակ է տանելու: Գուցե այդպես լիներ, եթե «Տոտենհեմը» խաղար հարազատ «Ուայթ Հարթ Լեյնում», առավել ևս, որ «Բորնմուտն» այս պահին մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է: Հանդիպումը կայանալու է «Ուեմբլիում», որտեղ «Տոտենհեմը» դեռ հաղթանակ չի տարել:

Եթե Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը չկարողանա հաղթել, ապա յուրօրինակ ռեկորդ կսահմանի: «Տոտենհեմը» կդառնա առաջին թիմը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ, որն առաջին ութ տուրից հետո հաղթել է բոլոր չորս արտագնա խաղերում և չի հաղթել սեփական հարկի տակ:

Բայց զգուշնալու կարիք չկա: «Տոտենհեմը» և Հարի Քեյնը պետք է հաղթեն «Բորնմուտին», եթե խաղան այնպես ինչպես «Բյորնլիի» և «Սուոնսիի» հետ մրցավեճերում: Երկու հաղթանակ, յուրաքանչյուր խաղում առնվազն երեք գոլ:

Հաշվի առնելով, որ «Բորնմուտի» դարպասը «Տոտենհեմը» խփել է 12 գոլ, Հարի Քեյնը փայլուն մարզավիճակում է, իսկ Էդի Հոուվի թիմն ակնհայտ հետնապահ է, «Տոտենհեմն» անպայման պետք է հաղթի:

«Բորնմուտը» պարտվել է բոլոր երեք արտագնա խաղերում և զարմանալի չի լինի, եթե կրկին երեք գոլ ընդունի սեփական դարպասը:

Առաջարկվող խաղադրույք

Տոտենհեմը հաղթելու է -2 տարբերությամբ 13/8

Մեկնաբանություններ

Տարածել