Պրեմիեր Լիգա. Թոփ թիմերի արդյունքները միջազգային ընդմիջումից հետո

147

Եթե ձեր նախնտրած թիմը Պրեմիեր Լիգայում լավ է հանդես գալիս և լավ թափ է հավաքել, ապա ցանկացած ընդմիջում ողջունելի չէ ձեզ համար: Բացի այդ թիմի ցանկացած ֆուտբոլիստ կարող է վնասվածք ստանալ, ինչը ևս հաճելի չէ:

Մյուս կողմից, եթե ձեր թիմը վերջին հինգ խաղում վաստակում է ընդամենը ութ միավոր, ինչպես օրինակ «Լիվերպուլը», այս դադարը կարող է շատ հարմար լինել և հնարավորություն է տալիս թիմին վերակազմավորել ուժերը և նոր շունչ հաղորդել խաղին:

Դիտարկելով հավաքականների հանդիպումների հետ կապված վերջին 20 ընդմիջումները, կարելի է նկատել, որ թիմերը տարբեր արդյուքներ են գրանցում ընդմիջումից հետո:

«Արսենալը» և «Սիթին» ջախջախում են իրենց մրցակիցներին

Առաջին վեցնյակի երեք թիմերը հաղթել են 13 անգամ 20 ընդմիջումներից հետո: «Չելսին», որպես կանոն, հաղթել է նվազագույն հաշիվներով, իսկ «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» նշել են իրենց վերադարձը մի փունջ գոլերով: Երկուսը միասին խփել են 51 գոլ, այսինքն գրավել են մրցակցիների դարպասը 35 րոպեն մեկ:

«Ուոտֆորդին» և «Սթոքին» պետք է զգույշ լինել: «Արսենալը» և «Սիթին» չեն խնայելու ոչ մեկի:

«Լիվերպուլը» չի կարողանալու պահել սեփական դարպասն անառիկ

Եթե «Լիվերպուլի» երկրպագուները հուսով են, որ այժմ թիմի պաշտպանները ավելի լավ են խաղալու, ապա իրենց հիասթափություն է սպասում:

«Լիվերպուլն», ի տարբերություն իր մրցակիցների, ավելի վատ է խաղում ընդմիջումից հետո քան առաջ և անհանգստացնում է այն, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլի» պաշտպանությունը հուսալի չէ:

Որպես օրինակ կարող ենք դիտարկել նախկին ընդմիջման ժամանակ գրանցած արդյունքները: Ընդմիջումից առաջ «Լիվերպուլը» հաղթեց «Արսենալին» 4:0 հաշվով, իսկ հետո պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» 0:5 հաշվով:

«Յունայթեդը» չի պարտվելու

Իհարկե կարող է պարտվել, բայց վերջին չորս խաղում «Սթոուքի», «Վեսթ Բրոմվիչի», «Արսենալի» և «Լիվերպուլի» հետ խաղացել է ոչ-ոքի: Այս տուրում Մոուրինյոյի թիմը հանդիպելու է «Էնֆիլդում» «Լիվերպուլի» հետ և հաշվի առնելով ֆուտբոլիստների մակարդակը, կարելի է ասել, որ հյուրերը չեն պարտվի, մանավանդ որ թիմերի միջև վերջին երեք հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի:

«Չելսին» հաղթելու է

Առաջին վեցնյակի մինիմրցաշարային աղյուսակը 44 միավորով գլխավորում է «Սիթին», «Յունայթեդը» և «Արսենալը» 43 միավոր ունեն, «Չելսին» չորրորդն է 41 միավորով, «Տոտենհեմը»՝ 38 և վերջինը «Լիվերպուլն» է 29 միավորով:

Այս աղյուսակի տեսակետից «Չելսիի» երկրպագուները կարող են հանգիստ լինել մոտակա խաղում, մանավանդ որ մրցակիցը «Քրիստալ Փելասն» է, որը նույնիսկ դեռ գոլ չի խթել առաջնությունում:

«Կապույտների» ցուցանիշը նվազեցնում է ոչ-ոքիների պակասը: Ինչպես և «Լիվերպուլը», «Չելսին» կրել է հինգ պարտություն: Վերջին պարտությունը եղել է անցած տարի և «Չելսիի» մրցակիցն էր… «Քրիստալ Փելասը»:

«Տոտենհեմն» ավանդույթի համաձայն անկանխատեսելի է

«Տոտենհեմը» յուրահատուկ ռեկորդ է սահմանել: Ընդմիջումից հետո անցկացրած բոլոր խաղերում 11 անգամ խաղացել է ոչ-ոքի և հետաքրքիրն այն է, որ անկացրել է բոլորից շատ արտագնա հանդիպում՝ 13:

Այս անգամ հաջորդ հանդիպումը թիմն անցկացնելու է սեփական հարկի տակ, իսկ վերջին անգամ վստահ հաղթանակ է տոնել «Բորնմուտի» նկատմամբ 4:0 հաշվով:

Մեկնաբանություններ

Տարածել