ՊՍԺ-ի նախագահը կասկածվում է կոռուպցիայի մեջ

186

Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կասկածվում է կոռուպցիայի մեջ, երբ BeIN Media Group ընկերությունը գնում էր աշխարհի առաջնության խաղերը հեռարձակելու իրավունքը։

Շվեյցարական դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել։ Հաստատված է, որ ԱԱ-2018-ի, 2022-ի, 2026-ի և 2030-ի հեռարձակումների իրավունքները կոնկրետ երկրներում կարող է վաճառված լինեն beIN Sports-ին կաշառքի դիմաց։

Կաշառակերության մեջ կասկածվում է նաև ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն։ Անցած տարվա սեպտեմբերին նա ազատվեց իր պարտականությունները կատարելուց՝ ԱԱ-2014-ի խաղերի տոմսերի վաճառքի ժամանակ կատարած խարդախությունների կասկածանքի պատճառով։ Այսօր Վալկեն հարցաքննվել է, իսկ Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում նրա տները խուզարկել են։

Մեկնաբանություններ

Տարածել