Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից

161

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գորդոն Ստրաչանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան պայմանավորվել է մասնագետի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին ԱԱ-2018-ի հաջորդ փուլ չանցնելու պատճառով։

Շոտլանդացիներն ընտրական փուլի իրենց խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը՝ առաջ թողնելով Անգլիային և Սլովակիային։ Արդյունքում սլովակները նույնպես չեն հայտնվեել հաջորդ փուլում՝ որպես խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած վատագույն թիմ։

Մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը, սակայն Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան հարկ է համարել, որ ավելի լավ է պայմանագիրը հենց հիմա խզվի։ Ստրաչանի հետ հավաքականից կհեռանա նաև նրա օգնական Մայքլ ՄաքԳին։

Մեկնաբանություններ

Տարածել