«Միլանի» ղեկավարությունը նոր մարզիչ է գտել

191

«Միլանի» ղեկավարությունը մտածում է գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլային պաշտոնանկ անելու մասին։ Իտալացին կարող է ազատվել աշխատանքից հոկտեմբերի 15-ին «Ինտերի» հետ խաղում հնարավոր պարտությունից հետո։

Ինչպես հաղորդում է Blick պարբերականը, «Միլանը» արդեն սկսել է բանակցել Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչի հետ, ով ամենայն հավանականությամբ կփոխարինի Մոնտելլային։

Նախկինում Պետկովիչը գլխավորել է «Լացիոն»։ «Միլանը» բանակցել է նաև Սոուզայի և Մացարիի հետ։

Մեկնաբանություններ

Տարածել