Լիվերպուլ-Մանչեսթեր Յունայթեդ. Չորս առանցքային կետեր տուրի հանդիպման մասին

472

Հավաքականների միջազգային հանդիպումների հետ կախված ընդմիջումն ավարտված է և Պրեմիեր Լիգայի հերթական տուրում հանդիպելու են ամենասկզբունքային մրցակիցները՝ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ի տարբերություն դաշտի տերերի, հյուրերը լավ են սկսել են առաջնությունը և գերազանցել են նախորդ մրցաշրջանում իրենց մեկնարկային արդյունքը, ինչը չի հաջողվել անել «Լիվերպուլին»: Դիտարկենք կայանալիք հակամարտության չորս առանցքային կետերը:

Կլոպն ու Մոուրինյոն կրկին հանդիպելու են

Երկու մասնագետների միջև նախկին հանդիպումների արդյունքները վկայում են, թե ով է գերազանցել մյուսին: Յոթ հանդիպումներում Մոուրուինյոն հաղթել է միայն մեկ անգամ և այդ միակ դեպքն էր Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչը, որում Մոուրինյոյի «Ռեալը» հաղթեց Կլոպի «Բորուսիային»:

Կլոպի դեմ խաղերում պորտուգալացուն հարկավոր է ձեռք բելել հաղթողի հոգեբանությունը, որն, իր շնորհիվ, կրկին զգում եմ «Յունայթեդի» երկրպագուներն այս մրցաշրջանում: Եթե դիտարկենք «Լիվերպուլի» արդյունքներն առաջին վեցնյակի դեմ խաղերում, ապա Կլոպի թիմի հաղթելու հնարավորությունները պետք է բարձր գնահատել: Այսօրվա «Լիվերպուլի» համար խնդիր չէ հաղթել «Յունայթեդին», «Սպարտակի» և «Նյուքասլի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո:

Նախորդ մրցաշրջանում այս թիմերի հանդիպումներն անցել են շատ համառ պայքարում և Մոուրինյոն միշտ կարողացել է միավորներ կորզել կարևոր խաղերում, այնպես որ ոչ-ոքին, 3.40 գործակցով, այս խաղում շատ հավանական է (Լիվերպուլ 2.80, Մանչեսթեր 2.84):

«Յունայթեդի» կիսապաշտպանությունում լինելու են փոփոխություններ

Վերջին երկու հանդիպումները անմոռանալի խաղերի շարքին դասելը դժվար է: «Էնֆիլդում» հյուրերը փակեցին դեպի իրենց դարպասը տանող բոլոր ճանապարհները, Պոլ Պոգբան իր խաղով արժանացավ միայն ծաղրանքի, իսկ իր թիմակից Անդեր Էրերան այդ երեկո ամրապնդեց իր տեղը մեկնարկային կազմում:

Այդ մրցաշրջանում իսպանացին իր մշտական տեղն ուներ մեկնարկային կազմում և իրեն անվանում էին Ուեյն Ռունիի ավագի թևկապի հետնորդ: Ժամանակներն անցան և այժմ նա միայն կիսապաշտպանների չորրորդ շարքում է և այս տուրում կարող է հնարավորություն ստանալ խաղալու Պոգբայի և Մարուան Ֆելաինի վնասվածքների պատճառով:

Էրերային կարող են վստահել Ֆիլիպե Կոուտինյոի վերահսկողությունը, քանի որ նախորդ խաղում, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, Էրերան հաղթել էր յոթ միկրոմենամարտերում և 10 անգամ խափանել էր մրցակցի գրոհները: Անցած առաջնության 0:0 հաշվի կրկնության գործակիցն է 12.00:

Առաջին իրական փորձությունը «Յունայթեդի» և Լուկակուի համար

«Լիվերպուլի» պաշտպանության դիմադրությունը հաղթահարելը սարսափելի հեռանկար չէ, բայց Ռոմելու Լուկակուին հարկավոր է լռեցնել որոշ քննադատների: Դեռ «Էվերտոնում» բելգիացին «լռում» էր թոփ թիմերի հետ խաղերում: Մերսիսայդյան վեց դերբիներում նա խփել է ընդամենը մեկ գոլ և հուսով է, որ այս խաղում ապացուցելու է ամեն ինչ իր հնարավորություններին կասկածողներին:

Մյուս կողմից սա լավ հնարավորություն է «Յունայթեդի» տպավորիչ պաշտպանությանը դրսևորել իրեն, մանավանդ որ Սադիո Մանեն չի խաղալու: Նույնիսկ առանց Մանեի տանտերերը բավականին ուժեղ հարձակման գիծ ունեն, բայց Մոուրինյոյի սաները լավատեսության առիթ ունեն:

«Լիվերպուլի» ամենամեծ հույսը Սալահն է

Մանեի բացակայությունը՝ կորուստ է «Լիվերպուլի» համար, քանի որ նա առանցքային դեր է կատարում թիմում, բայց փաստ է, որ ոչ ինքը, ոչ Ֆիլիպե Կոուտինյոն և Ռոբերտ Ֆիրմինոն «Յունայթեդի» դեմ 14 խաղերում ոչ մի գոլ չեն խփել:

Հանձինս Մո Սալահի, թիմն ունի ֆուտբոլիստ, որն ապացուցելու շատ բան ունի: Եգիպտացին, որը 28 տարի անց պարգևեց իր թիմին Աշխարհի առաջնության ուղեգիրը, ցանկանում է ապացուցել Ժոզե Մոուրինյոյին, որ իզուր պորտուգալացին հնարավորություն չտվեց իրեն «Սթեմֆորդ Բրիջում» և վերջին ինը խաղում յոթ գոլ խփելով, լի է վճռականությամբ հիասթափեցնել իր նախկին մարզչին:

Եթե Սալահի մոտ ստացվի, ապա դա առաջին դեպքը չի լինի, քանի որ 2013 թվականին նա «Բազելի» հետ երկու անգամ հաղթեց «Չելսիին»: Անցել է չորս տարի և Սալահի գոլ խփելու հնարավորությունը գնահատվում է 3.00:

Մեկնաբանություններ

Տարածել