Դալգլիշի կարծիքով Մոուրինյոն կրկին «ավտոբուս կշարի» պաշտպանությունում

260

«Լիվերպուլի» լեգենդ Քեննի Դալգլիշը ակնկալում է, որ «Էնֆիլդում» շաբաթօրյա խաղին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար Ժոզե Մոուրինյոն ավանդույթի համաձայն «ավտոբուս կկանգնեցնի»։

Ի տարբերություն Յուրգեն Կլոպի թիմի, նոր մրցաշրջանի մեկնարկին Կարմիր սատանաներն իրենց պահերն իրացնելու ոչ մի խնդիր չունեն։ ԱՊԼ առաջին 7 հանդիպումներում «Յունայթեդը» 22 գոլ է խփել։

Բայց Դալգլիշը վստահ է, որ Մոուրինյոն շաբաթ օրը կգերադասի հանդես գալ 2-րդ համարով, ինչպես դա արել է մեկ տարի առաջ, ինչպես նաև «Չելսիի» հետ 2014-ին՝ ոտք գցելով տիտղոսին ձգտող «Լիվերպուլին»։

«Երեք տարի առաջ Ժոզեն այստեղ բերեց «Չելսիին», որպեսզի արդյունքի հասնի, և նրանք դա շատ լավ արեցին, ուստի ես չեմ կարող նրան մեղադրել, որ «Լիվերպուլը» ձեռքից բաց թողեց տիտղոսը։ Նա շատ պրոֆեսիոնալ էր՝ հանդես գալով մահացու կերպով, և դուք չեք կարող նրան քննադատել դրա համար։

Անցած տարի նա «Էնֆիլդ» վերադարձավ նույն փիլիսոփայությամբ, բայց պաշտպանությունից խաղալն արգելող կանոններ չկան։ Քիչ էր մնում նրանք հաղթեին, երբ վերջում Իբրահիմովիչը իր գոլային պահն ունեցավ։ Մոուրինյոն այդպիսի հանդիպումներում հաղթանակի հասնելու վարպետություն ունի, և եթե նա որոշի, որ իր շանսերն առավելագույնը կլինեն «փակ» խաղի պայմաններում, ապա նա իրավունք ունի այդպես վարվելու։ Բայց մեր դեպքում Յուրգեն

Կլոպը միանգամայն հակառակ ձևով կվարվի։ Նրան ձեռնտու չէ ոչ ոքին, նա միայն հաղթանակ է ուզում»,- ասել է Դալգլիշը Daily Mirror-ին։

Մեկնաբանություններ

Տարածել