Լա Լիգան անկում է ապրելու «Բարսայի» դուրս գալու դեպքում

421

Կատալոնիայի անկախության իրական հնարավորությունը կարող է առաջացնել շատ խնդիրներ կյանքի տարբեր ոլորտներում:

Ֆուտբոլն այդ ոլորտներից մեկն է: Լա Լիգայի (LFP) նախագահ Խավյեր Տեբասը մի քանի օր առաջ հայտարարել է, որ լիգան պետք է աշխատի առանց «Բարսելոնայի» կամ այլ կատալոնական ակումբի: Միաժամանակ, Տեբասը չի նշել լիգայի ֆինանսական վիճակի ապագա լուրջ խնդրի մասին, որը կլինի, եթե լիգայից դուրս գա աշխարհի երկրորդ ամենահարուստ ակումբը (Ֆորբսը գնահատում է «Բարսելոնային» 3,25 մլրդ. եվրոյով) և այլև չլինի աշխարհի ամենամեծ դերբին՝ Կլասիկոն:

Պետք է հաշվի առնել, որ ֆուտբոլն Իսպանիայում կազմում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0.69%-ը: Համաձայն Sports Business Institute-ի հետազոտության, 2016 թվականին «Ռեալի» և «Բարսելոնայի» ընդհանուր եկամուտները կազմել են երկրի ՀՆԱ-ի 0,11%-ը, այսինքն երկրի տնտեսության կողմից արտադրվող յուրաքանչյուր 1000 եվրոյի 1,11 եվրոն աշխատում են այդ երկու ակումբները:

Deloitte ընկերությունը համեմատել է Եվրոպայի հինգ ամենախոշոր լիգայները եկամտաբերության տեսակետից: Իսպանիան այդ դասակարգման աղյուսակում երրորդն է 2.437 մլրդ. եվրոյով, որի կեսն ապահովում են «Բարսան» և «Ռեալը» (1.382 մլրդ. եվրո): Փաստացի, «Բարսան» ավարտել է 2016-17թթ. մրցաշրջանը 708 մլն. եվրո եկամուտով (չհաշված Նեյմարի վաճառքը):

Կլասիկոյի ազդեցությունը

Դժվար է պատկերացնել, որ որևէ լիգա աշխարհում կհրաժարվի Կլասիկոյի նման հանդիպումից: Նույնիսկ հաշվի չառնելով այն եկամուտը, որը ստացվում է տոմսերի և հեռուստաիրավունքների վաճառքից, այդ խաղը ձևավորում է ընտանիքների սովորույթները:

Մրցաշրջանի ընթացքում անցկացվում է առնվազն երկու հանդիպում «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև, որոնք ունեն հսկա լսարաններ, հսկա գումարներ և հովանավորչական գումարներ, որոնք բաժանվում են Լա Լիգայի բոլոր ակումբների միջև:

Այս տարվա օգոստոսին Մայամիում կայացավ ընկերական Կլասիկոն, որը դիտել է 200 միլիոնից ավելի մարդ: Այս թիվը երաշխավորում է վաճառված հեռուսատիրավունքների եկամուտը:

Խավյեր Տեբասին դուր չի եկել այն փաստը, որ «Բարսելոնան» կողմ է եղել անկախության հանրաքվեին և հայտնել այդ մասին բազմաթիվ միջոցներով:

Այնուամենայնիվ, նա մոռանում է, որ «Բարսայի» դուրս գալու դեպքում, Լա Լիգան շատ մեծ կորուստներ է ունենալու:

Մեկնաբանություններ

Տարածել