Կոնտեն հիասթափված է, բայց չի լքելու «Չելսին», կարծում է Ռանիերին

72

Կլաուդիո Ռանիերին հասկանում է, որ Անտոնիո Կոնտեն հիասթափություն է ապրում «Չելսիում», բայց չի ակնկալում, որ իտալացին լքելու է «Սթեմֆորդ Բրիջը»:

Կոնտեի ապագան «Չելսիում» հարցականի տակ է, չնայած որ թիմը նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը և նա ստորագրեց ակումբի հետ նոր պայմանագիր:

Տրանսֆերային պատուհանը շատ ծանր ստացվեց «Չելսիի» համար, քանի որ թիմը չկարողացավ ձեռք բերել այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում էր՝ Ռոմելու Լուկակուին, Ֆերնանդո Լյորենտեին և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին, իսկ Ռոս Բարկլիի ձեռքբերման վերաբերյալ գործարքը ձախողվեց:

Վեց նորեկների թվում են Ալվարո Մորատան, Տիմուե Բակայոկոն և Անտոնիո Ռուդիգերը, բայց ընդամնենը յոթ տուրից հետո «Չելսին» վեց միավորով հետ է մանչեսթերյան թիմերից:

Այս արդյունքի հետևանքով ասեկոսեներ տարածվեցին, որ Կոնտեն լքելու է թիմը մինչև իր պայմանագրի ժամակետի ավարտը, բայց Ռանիերին ակնկալում է, որ Կոնտեն մնալու է:

«Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է և ես չեմ կարծում, որ Կոնտեն տառապում է հայրենաբաղձությամբ», — ասել է Ռանիերին Gazzetta dello Sport-ին:

«Հավանաբար նա այլ արդյունքների էր սպասում տրանսֆերային պատուհանից, բայց արդեն մի քանի տարի շարունակ Ռոման Աբրամովիչը չի անում խելահեղ գնումներ»:

««Յունայթեդը» և «Սիթին» մեծ գնումներ են կատարել և պատկերացնում եմ, թե ինչքան դժվար է Անտոնիոյի համար նույն խաղացողներով պայքարել երկու ճակատով»:

Մեկնաբանություններ

Տարածել