Գարի Նևիլ. «Բոլորից շատ Ֆերգյուսոնին զայրացնում էր «Էնֆիլդը»

357

Գարի Նևիլի հավաստմամբ, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը բոլորից շատ զայրանում էր «Էնֆիլդում» անցկացվող հանդիպումների ժամանակ:

Ֆերգյուսոնը ժամանակին նշել էր, որ իր ամենասկզբունքային նպատակն էր գերազանցնել «Լիվերպուլին» Անգլիայի չեմպիոնի տիտղոսների քանակով: «Լիվերպուլը» 18 անգամ հաղթել է առաջնությունում և Ֆերգյուսոնին հաջողվեց իրականացնել իր նպատակը: Շոտլանդացու հեռանալու պահին «Յունայթեդի» հաղթանակների թիվը հավասար էր 20-ի:

«Սըր Ալեքսը միշտ հատուկ վերաբերմուն ուներ մեծ խաղերի նկատմամբ», — ասել է «Յունայթեդի» նախկին ավագը Sky Sports-ին։

«Նա կարող էր լիովին հանգիստ լինել այն խաղերի վերջնմասում, որոնք ես անվանում են «նոռմալ», բայց «Լիվերպուլի» և «Սիթիի» հետ խաղերում նա ավելի լարված էր և ամենազայրացած վիճակում ես տեսել եմ իրեն միան այդ խաղերի ժամանակ։ Մասնավորապես, «Էնֆիլդում» անցկացվող խաղերի վերջում կամ ընդմիջման ժամանակ»:

«Խաղից հետո նա նստում էր հանդերձարանում և մնում լիովին անշարժ մոտ 25 րոպե։ Նա տանել չէր կարող պարտություններն «Էնֆիլդում»։ Եթե մենք հաղթում էինք «Լիվերպուլին», ապա դա աշխարհի ամենալավ բանն էր, անկախ մեր ցույց տված խաղի որակից»։

Մեկնաբանություններ

Տարածել