ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի արդյունավետության ռեկորդները

258

Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախորդ ռեկորդն էր 760 գոլ 2004/06 մրցաշարում, երբ տեղի էր ունեցել 276 հանդիպում։ Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին՝ այստեղ ամենաարդյունավետը շարունակում է մնալ Եվրո-2008-ի որակավորումը, որտեղ 310 խաղերում եղել է 839 գոլ (միջինը մեկ խաղում 2,70 գոլ, իսկ այս ընտրական մրցաշարում՝ 2,94)։

Եվս մի եվրոպական ռեկորդ՝ 43 գոլ, որոնք փուլի ընթացքում խփեցին Բելգիան ու Գերմանիան։ Այս ռեկորդը տարածվում է և Եվրոյի, և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի վրա, ինչպես նաև փուլի ընթացքում Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը (16 գոլ)։

Այս ընտրական մրցաշարի ամենաարդյունավետ թիմերը

1 Բելգիա – 43

2 Գերմանիա – 43

3 Իսպանիա – 36

4 Պորտուգալիա – 32

5 Լեհաստան – 28

6 Շվեդիա – 26

7 Բոսնիա և Հերցոգովինա – 24

8 Շվեյցարիա – 23

9 Իտալիա – 21

10 Նիդեռլանդներ – 21։

Մեկնաբանություններ

Տարածել