Ռոնալդոյի պատասխանը Օուենին. Ցնցված եմ, թե ինչպիսի կարևորություն են տալիս իմ քաշին

608

 

Բրազիլացին ասել է, որ իր նախկին թիմակցի հետ չի քննարկել իր քաշի մասին միջադեպը, բայց ինքը զարմացած է, թե ինչպիսի ուշադրության է արժանանում այն:

Երկար ժամանակ չպահանջվեց, նախքան Ռոնալդոն կպատասխաներ իր քաշի մասին Օուենի ակնարկին: Օուենը խոսք նետեց Ռոնալդուի մասին այն բանից հետո, ինչ Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն ու Ռայմոնդ Կոպան շնորհավորեցին Կրիշտիանու Ռոնալդուին իր չորրորդ «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ:Ronaldo presented with his fourth Ballon d'Or award.

Թվիթերում Օուենը գրեց. «Ինձ թվում էր, թե քաշս ավելացել է, քանի դեռ չէի տեսել իմ նախկին թիմակից Ռոնիին»: Լեգենդար բրազիլացին, խոսելով ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ, ասաց, որ այդ գրառումից հետո չի խոսել Օուենի հետ, ու հավելեց. «Ես ցնցված եմ, թե աշխարհում որքան կարևորություն են տալիս իմ քաշին: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչու է սա այդքան կարևոր»:

Կառլոսը նույնպես պատասխանեց

Ռոնալդոն միակը չէր, ում վիրավորել էին Օուենի մեկնաբանությունները սոցցանցերում: Ռոբերտո Կառլոսը նույնպես արձագանքեց՝ ասելով. «Չեմ սիրում այսպիսի կատակներ: Ռոնալդոն իմ լավ ընկերն է, հարկավոր է զգույշ լինել: Ռոնալդոյի արժեքը նրա մարմինը չէ, այլ նրա սիրտը. նա շատ մեծ սիրտ ունի»:

Մեկնաբանություններ

Տարածել