Ռոնալդու. Ցավում եմ, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն այստեղ չէին, բայց դա հասկանալի է

344

Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն» ֆուտբոլիստ կոչմանը՝ առաջ անցնելով իր հավերժական ախոյանին՝ Լիոնել Մեսսիին, ինչպես նաեւ «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանին:
Մրցանակաբաշխությունից ընդամենը 48 ժամ առաջ «Բարսելոնան» հայտարարեց, որ իր ֆուտբոլիստներւը ներկա չեն գտնվի արարողությանը Կոպա դել Ռեյի «Ատլետիկի» հետ հանդիպման պատճառով:
Cristiano Ronaldo kisses his The Best FIFA Football Player trophy after claiming his latest award in Zurich on MondayՌոնալդուն նշել է. «Սա մեծ ձեռքբերում է աձնական մակարդակում: Անհավատալի է: Ես երբեք չեմ մոռանա այս տարին: Չափազանց երջանիկ եմ: Բոլորին շատ շնորհակալ եմ: Ուրիշ որեւէ բան չունեմ ավելացնելու: Կարծում եմ՝ մրցանակներն ինքնին խոսում են իրենց մասին:
Ես ուղղակի երջանիկ եմ: Ցավում եմ, որ «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ ներկա չէին արարողությանը, բայց դա հասկանալի է:
Ronaldo couldn't resist a sly dig at Barcelona and arch rival Lionel Messi after winning The Best FIFA Football Player awardԱնհավանական է: Իհարկե, սա առաջին անգամը չէ, բայց կարծես առաջինը լինի: Նախ եւ առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալի» իմ թիմակիցներին եւ մարզչին: Շնորհակալ եմ բոլորիդ այն ամենի համար, ինչ արել եք ինձ համար: Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, եղբայրներիս, մայրիկիս:
The 31-year-old looks down on his award with pride after capping off a sensational year with yet another accolade 2016 թվականը իմ կարիերայի լավագույն տարին էր: Ես մեծ կասկածեր ունեի, սակայն վերջում ամեն ինչ այլ էր: Կարծում եմ՝ մրցանակները խոսում են իրենց մասին»:
The forward's son, Cristiano Ronaldo Jnr, pulls a cheeky face while holding the trophy as the footballer's sister Elma looks onՀիշեցնենք, որ Ռոնալդուն 2016 թվականին հաղթեց Եվրո-2016-ում, Չեմպիոնների լիգայում, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում:
Ի դեպ, նա տարին ավարտեց 55 գոլով՝ 57 խաղերում (ակումբում եւ հավաքականում):

Presenters Marco Schreyl (left) and Eva Longoria pose with (from second left) Manuel Neuer, Dani Alves, Sergio Ramos, Marcelo, Ronaldo, Luka Modric and Toni Kroos after being named in FIFA's team of the year

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել