Օսկար. Չինական Սուպեր լիգան կարող է ՊԼ մակարդակի հասնել

315

 

Օսկարը վստահ է, որ չինական Սուպեր լիգան կարող է հասնել Պրեմիեր լիգայի մակարդակի:

Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանը վերջերս տեղափոխվեց «Շանհայ ՍԻՊԳ» շուրջ 52 մլն ֆունտով:

25-ամյա ֆուտբոլիստը, ով Չինաստանում հավանաբար կվաստակի շաբաթական 500.000 ֆունտ, քննադատության ենթարկվեց Sky Sports-ի մեկնաբան Ջեյմի Կարագերի կողմից իր տրանսֆերի համար: Բայց Օսկարը բացատրել է «Սթեմֆորդ Բրիջը» լքելու իր պատճառները Sky Sports-ի հետ հարցազրույցում:

«Այս տրանսֆերն օգտակար էր ինձ, «Չելսիի» ու «Շանհայի» համար: Այնքան ուրախ եմ չինական լիգա գալու համար: Չինական ակումբները մեծ ներդրումներ են անում, որպեսզի խաղացողները տեղափոխվեն Չինաստան և ուժեղացնեն լիգան: Նրանք ինձ էլ առաջարկ արեցին, ու ես շատ ուրախ եմ գալուս համար:

Իհարկե, Պրեմիեր լիգայում ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստներն են: Չինաստանի խաղացողները շատ լավն են, նրանք շատ են օգնում նորեկներին: Հույս ունեմ, որ այսպես էլ կշարունակեն, որովհետև այստեղ եմ եկել օգնելու:

Եթե նրանք շարունակեն այս կերպ Եվրոպայից աստղեր բերել, ապա հնարավոր է այն դառնա Պրեմիեր լիգայի պես լավը, որովհետև նրանց նախագիծը լավն է»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել