Մարադոնան հիասթափված է Մեսսիից

311

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի եւ թիմի մնացած անդամների բացակայությունը ՖԻՖԱ-ի «Լավագույն ֆուտբոլիստ-2016»-ի մրցանակաբաշխության արարողությունից:

Մեսսին, ով «Լավագույն ֆուտբոլիստի» նոմինանտների թվում էր, հրաժարվել է մասնակցել իր թիմակիցների՝ Լուիս Սուարեսի, Նեյմարի եւ Ժերար Պիկեի հետ:

Սակայն, երկուշաբթի կատալոնական ակումբը հայտարարեց, որ ֆուտբոլիստներից ոչ մեկ ներկա չի լինի Շվեյացարիայում կայանալիք մրցանակաբաշխությանը չորեքշաբթի Կոպա դել Ռեյի շրջանակներում «Ատլետիկի» հետ կայանալիք հանդիպման պատճառով:

Լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին է արժանացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի հետ մեկտեղ մրցանակին էին հավակնում Մեսսին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Դիեգո Մարադոնային հիասթափեցրել է մրցանակաբաշխությանը իր հայրենակցի բացակայությունը:

«Ես հիասթափված եմ Մեսսիից: Տանը հեռուստացույցի առջև նստելով՝ ոչ ոքի հետ չես կարող պայքարել: Այստեղ կարող ես պայքարել,- ասել է Մարադոնան TVE –ի հետ զրույցում:- Ես չգիտեմ, թե ինչու «Բարսելոնայի» ներկայացուցիչները ներկա չէին մրցանակաբաշխության արարողությանը: Կարծում եմ՝ Ցյուրիխ ժամանելով՝ նա ավելի լավ կպայքարեր, քան Բարսելոնայում»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել