«Չելսին» կհաղթի ՊԼ-ն 7 միավորի առավելությամբ, «Արսենալը» կիջնի 5-րդ հորիզոնական. Sports Analytics Machine

2747

Պրոֆեսոր Յան ՄաՔհեյլի պատրաստած սուպեր Sports Analytics Machine (SAM) համակարգիչը կանխագուշակել է այս մրցաշրջանի Պրեմիեր լիգայի հաղթողներին: Այս սարքը, որը կանխատեսումներ է անում՝ հիմնվելով մրցաշրջանի մեկնարկին թիմի մարզավիճակի ու մի շարք այլ փաստերի վրա, նաև կախագուշակել է, որ «Արսենալը» չի հայտնվի թոփ քառյակում 1995/96-ից ի վեր առաջին անգամ, իսկ մրցակից «Տոտենհեմը» նրանցից բարձր տեղ կգրավի 1994/95-ից ի վեր առաջին անգամ:
SAM-ի կանխատեսումների համաձայն՝ «խթանները» կհասնեն մինչև երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով «Լիվերպուլին»:

Ի՞նչ է SAM-ը (BBC Sport-ի վարկածով)

SAM-ը հաշվի է առնում խաղային արդյունքների բազմաթիվ գործոններ՝ դիտարելով ելույթների միջին արդյունքը ու հաշվելով, թե դա ինչպես կազդի մնացած խաղերի ելքերի վրա: Այն հիմնված է լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների վրա, ովքեր շարունակում են հանդես գալ իրեց միջին արդյունավետությամբ, ուստի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի կամ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի վնասվածքները լուրջ ազդեցություն կթողնեն այս կանխագուշակությունների վրա:

Կանխատեսումները ենթակա են փոփոխության, եթե  հիմնական խաղացողները վնասվածք են ստանում, չնայած շատերը կվիճեն, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի ակնհայտ ֆավորիտն է:

Վերջին ժամանակներս «Կապույտները» աննկարագրելի մազավիճակում են՝ բարձրագույն խմբում հաղթելով 13 խաղ անընդմեջ, որը զարմանալիորեն ընդհատվեց «Տոտենհեմին» 2:0 պարտությամբ:

Չելսիի գալիք խաղերը 

Լեսթեր

Հալլ Սիթի

Լիվերպուլ

Արսենալ

Բարնլի

Սուոնսի

Վեսթ Հեմ

Այնուամենայնիվ, Անտոնիո Կոնտեն ուժեղագույն թիմ ունի և օգտվում է այս տարի Եվրոպայում չխաղալու առավելությունից՝ նախորդ մրցաշրջանը 10-րդ տեղում ավարտելու պատճառով:

SAM-ի կանխատեսմամբ՝ գործող չեմպիոն «Լեսթերը» նույնպես այդ հորիզոնականում կավարտի մայիսին, մինչդեռ «Հալլ Սիթին», «Սուոնսին» ու «Սանդերլենդը» դուրս մնալու գոտում հայտնվելիք ամենահավանական թիմերն են:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել