«Բարսելոնայի» գործադիր տնօրեն. Մեսսին կարող է հեռանալ

835

Լիոնել Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբի գործադիր տնօրենն ընդունում է, որ իրենք չեն կարող իրենց նոր մեգա պայմանագիր թույլ տալ:

Արգենտինացին հաստատել է իր կարգը՝ որպես աշխարհի լավագույն խաղացող, բայց կատալոնացիների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն կարող է թողնել «Նոու Կամպը»: Նրա ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը, բայց «Բարսելոնայում» վախ կա, որ առանց Մեսսիի ժամանակաշրջանը կարող է ավելի շուտ գալ, քան սպասվում էր:

Օսկար Գրաուն՝ «Բարսելոնայի» գործադիր տնօրենը, ասել է. «Մենք պետք է այս իրավիճակին խելամտորեն և սառնասրտորեն մոտենանք: «Բարսելոնան» չի կարող իր բյուջեի 70 տոկոսն աշխատավարձերի վրա ծախսել: Այնպես որ, մենք պետք է ինչ-որ կերպ հարթենք սա: Մի տարբերակ է եկամուտն ավելացնելը, ինչպես ասվում է մեր մարտավարական ծրագրում: Մենք ցանկանում ենք ունենալ լավագույնը, բայց պետք է պարզենք, թե ինչն է առաջնահերթ: Մենք ցանկանում ենք, որ աշխարհի լավագույն խաղացողը՝ բոլոր ժամանակների լավագույն խաղացողը, մնա «Բարսելոնայում»: Կցանկանայի հավատացնել անդամներին և երկրպագուներին, որ այդպես կլինի, բայց պետք է գործենք խելամտորեն»:

2004 թվականին ընդամենը 17 տարեկանում իր դեբյուտը կատարելուց հետո Ոսկե գնդակի հնգակի հաղթողը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում գրեթե 500 գոլ է խփել: Նա անհավատալի ութ չեմպիոնական տիտղոս է նվաճել Լա լիգայում և չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Բացի դրանից՝ նա նաև Արգենտինայի լավագույն ռմբարկուն է՝ 57 գոլ 116 խաղում: Պեպ Գվարդիոլան շատ ուշադիր կհետևի Մեսսիի իրավիճակին, քանի որ նրա նախկին լավագույն խաղացողն առաջինն է խաղացողների ցանկում, որոնց նա ցանկանում է ձեռք բերել: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Պարի Սեն-Ժերմենը» հաջորդ երկու ակումբներն են, որոնք մտադրված են ստանալու Մեսսիի ստորագրությունը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել