ՖԻՖԱ-ն հաստատեց Աշխարհի առաջնության թիմերի քանակը 48-ի հասցնելու նախագիծը

241

ՖԻՖԱ-ի խորհուրդը դիտարկել ու հաստատել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելու առաջարկը:

Նոր ձևաչափը կսկսի գործել 2026-ից: Մունդիալ-2026-ին հավակնում են Ղազախստանը, Նոր Զելանդիան, Կանադան ու համատեղ Չինաստանի ու Հնդկաստանի հայտը: Հավանականությունը, որ մրցաշարը կհանձնեն Ասիայի ներկայացուցիչներին, շատ փոքր է մայրցամաքների ռոտացիոն քաղաքականության պատճառով: Հիշեցնենք, որ 2022-ին Քաթարը կընդունի մրցաշարը:

Հ. Ինչպե՞ս կաշխատի խմբային փուլը:

Պ. Նոր ձևաչափում մասնակիցները կբաժանվեն 3 թիմանոց 16 խմբի: Ամեն խմբում կլինի մեկ եվրոպական հավաքական, որը կստանա այս մրցաշարի 16 քվոտա, 9 կամ 10 քվոտա կստանան Աֆրիկայի թիմերը (կախված անցումային խաղերի արդյունքներից), 8 կամ 9՝ Ասիայի, Հս. ու Հվ. Ամերիկայի ու 6 կամ 7 Օկեանիայի ևս մեկ ներկայացուցիչ:

Հ. Ինչպիսի՞ ազդեցություն կունենան 48 թիմերը մրցաշարի վրա:

Պ. Ավելի շատ թիմեր նշանակում է ավելի շատ խաղեր: 2026-ի Աշխարհի առաջնությանը կկայանա 80 խաղ՝ 64-ի փոխարեն: Այնուամենայնիվ, եթե թիմն ավարտի վեջին քառյակում, նրանք կխաղան 7 խաղ, ինչպես ներկայիս ձևաչափում:

Հ. Որտե՞ղ կանցկացվի ԱԱ-2026-ը:

Պ. Դեռ պարզ չէ, թե որտեղ կանցկացվի մրցաշարը, բայց Ասիան ու Եվրոպան ընդունում են հաջորդ երկրորդ մրցաշարերը, հնարավոր է Միացյալ նահանգները առաջարկ անի:

Հ. Ինչո՞ւ նախագահ Ինֆանտինոն ցանկացավ ընդլայնել Աշխարհի առաջնությունը:

Պ. Դեռ մրցակցելիս Ինֆանտինոն երդվել էր, որ կընդլայնի Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը: Սա նրա արշավի մի մասն էր, երբ դեռ ՖԻՖԱ-ն գլխավորում էր Զեպ Բլատերը:

Նրա առաջարկը գրավեց ՖԻՖԱ-ի 221 անդամներից շատերին: Սկզբում Ինֆանտինոն խոսեց մասնակիցների թիվը 40-ի հասցնելու մասին, բայց այնուհետև ավելացրեց մինչև 48:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել