Մանչեսթեր Յունայթեդ-Հալլ. կանխատեսումներ և խաղադրույքներ

853

 «Մանչեսթեր Յունայթեդ»

Մի քանի նախնական սաթաքումներից հետո Ժոզե Մոուրինյոյի «Յունայթեդը» արդեն սկսում է վախեցնել մրցակիցներին: Լիգայի գավաթի քառակի հաղթողները «Հալլի» հետ հանդիպմանը մոտենում են ութ անընդմեջ հաղթանակից հետո: Նրանք ոչ մի մրցաշարում պարտություն չեն կրել՝ նոյեմբերից սկսած: Նրանց վերջին հաղթանակը շաբաթ օրն էր, երբ «Օլդ Թրաֆորդում» հաղթեցին «Ռեդինգին» 4-0 հաշվով՝ Ուեյն Ռունիի (որը հավասարվեց սըր Բոբի Չարլթոնի գոլային ռեկորդին), Էնթոնի Մարշալի և Մարկուս Ռեշֆորդի գոլերի շնորհիվ: Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչն այդ խաղին չէին մասնակցում և ամենայն հավանականությամբ այս անգամ կհայտնվեն մեկնարկային կազմում:

 «Հալլ»

«Վագրերը» հաղթականորեն մեկնարկեցին նոր մարզիչ Մարկո Սիլվայի օրոք և «Սուոնսիին» դուրս թողեցին Լիգայի գավաթից: Դա այնքան էլ տպավորիչ խաղ չէր, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով ակումբի վատ մրցաշրջանը: Ամեն դեպքում հաղթանակը դրական նշան է. թիմը վերջին անգամ հաղթել էր նոյեմբերին: Սիլվան մեկնում է «Օլդ Թրաֆորդ» որոշ մտահոգություններով: Ակումբի պաշտպաններից շատերը վնասվածքներ ունեն՝ ներառյալ կենտրոնական պաշտպանների զույգ Մայքլ Դոուսոնին և Կուրտիս Դեյվիսին:

 Խաղի գործակիցները

Զարմանալի է «Հալլին» տեսնել կիսաեզրափակչում, բայց նրանք իրենց տեղը նվաճել են վերջնական քառյակում: Սակայն նրանք դեռ այսպիսի փորձության չեն ենթարկվել, այնպես որ «Օլդ Թրաֆորդում» անակնկալ մատուցելու «Հալլի» հնարավորությունները գնահատվում են 20.00: Տանտերերի գործակիցն է 1.15, իսկ ոչ-ոքիինը՝ 7.5:

Եթե համոզված եք «Յունայթեդի» հաղթանակի վրա (թեև շատ դժվար է համոզված չլինել), ապա կարող եք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Յունայթեդը» հաշվի մեջ առաջ կլինի ընդմիջմանը և խաղավարտին. գործակիցն է 1.5:

 

2.5 գոլից ավել/պակաս

Ֆելանի օրոք «Հալլը» բավականին վատ էր խաղում պաշտպանությունում և ոչ այնքան գոլառատ հարձակում ուներ. նրանք ամենաքիչ գոլերն են խփել Պրեմիեր լիգայում և ունեն երկրորդ վատագույն պաշտպանությունը: Լավ համադրություն չէ:

Հետևաբար, հնարավորություն կա, որ «Յունայթեդը» 2.5 գոլից ավել կխփի, թեև թիմը նույնպես ամենաշատ գոլեր խփող թիմերից չէ: Նրանց 31 գոլը 17-ով պակաս է, քան լավագույն արդյունք ցուցադրած «Լիվերպուլինը» և 10-ով պակաս «Մանչեսթեր Սիթիի» արդյունքից:

«Հալլի» ծրագիրը պետք է հիմնված լինի պաշտպանության վրա, որպեսզի թիմը հնարավորություն ունենա երկրորդ խաղում, և դա կարող է գոլերի քանակւ նվազեցնել: Այցելուները կարողացան «Սուոնսիին» հետ պահել իրենց դարպասից անցած խաղում և միգուցե՞ նույնը կկրկնեն «Օլդ Թրաֆորդում»:

 

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել