«Բարսան» ու Մեսսին. Որտեղ է պրոբլեմը

269

Daily Mail-ի անդրադարձը

«Բարսելոնան» շատ է հույսը դնում Մեսսիի վրա, մինչդեռ նրանց աստղը տեմպը գցել է… արդյոք սա «Ռեալի՞» տարին է լինելու Լա լիգայում:

Նորություն չէ, որ «Բարսելոնան» խաղը կառուցում է Մեսսիի վրա, բայց վերջին հինգ օրերին նա չի խաղացել իր հարազատ թիմում, ու այս պահին նրանք մի քայլի հեռավորության վրա են Իսպանիայի գավաթից դուրս թռչելուց ու 5 միավորով հետ են «Ռեալից» Լա լիգայում, որը մեկ խաղ իրենցից պակաս է անցկացրել:

Այնուամենայնիվ, չորեքշաբթի օրը Կոպա դել Ռեյում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ նրանք խաղալու են 2:1 հաշվով պարտությունից հետո, իսկ «Ռեալից» հետ են ընդամենը 5 միավորով՝ շնորհիվ վերջին րոպեին «Վիլյառեալի» դեմ Մեսսի խփած հիանալի գոլի:

«Էստադիո դե լա Կերամիկայում» նրանց վերջին 1:1 ոչ-ոքին հիմնականում մրցավարի անարդարություններից էր: Ու միանշանակ ձեռքով խաղ կար նրանց տուգանայինում, որտեղ պետք է 11 մետրանոց նշանակվեր: Ո՞ւմ հարվածից Բրունոն ստիպված եղավ ձեռքով խաղալ: Դե իհարկե, Մեսսիի:Villarreal goalkeeper Sergio Asenjo watches as the ball nestles into the back of his net

Ինչ Խավին հեռացել է, «Բարսայի» վիճակը նման է. «Գուցե խնդիրներ կան, բայց քանի դեռ ունենք Մեսսի, Լուիս Սուարես ու Նեյմար, եկեք երաժշտություն միացնենք ու պարենք»: Երկրպագուները գիտեն, որ իրենց հիանալի փոխանցումներով ֆուտբոլը այլևս նույնը չի լինի ավագի հեռացումից հետո, բայց քանի դեռ առջևի եռյակը հրթիռում է, դա նշանակություն չունի:

Վերջին ժամանակներս այդ եռյակին ավելի դժվար է կոծկել թիմի մնացյալ հատվածի «մեղքերը»: Ողջ մրցաշրջանում Նեյմարը խփել է ընդամենը 4 գոլ: Ճիշտ է, որ այս տարի նա փոխանցումների արքան է, ու նաև ճիշտ է, որ Սուարեսը 12 գոլով երկրորդ թոփ ռմբարկուն է՝ մեկով հետ Մեսսիից: Բայց «Բարսայի» միակ պլանն այս եռյակին գնդակ մատակարարելն է:  «Քանի կա Մեսսի, կա հույս», ինչպես վերնագրել էր իր հոդվածը AS-ը «Վիլյառեալի» հետ խաղից հետո:Luis Suarez attempts to burst through Villarreal's defence during Sunday's 1-1 drawNeymar, who has not scored since October, looks frustrated after missing an opportunity

Այս պահին բոլորի ուշադրությունը «Բարսայի» վրա է, որի միավորները թալանում են մրցավարները, բայց եթե չորեքշաբթի օրը Կապտանռնագույններին չհաջողվի վերադառնալ գավաթային խաղ, ապա նրանք կհայտնվեն ոչ միայն «Ռեալի», այլև երկրորդ տեղում գտնվող «Սևիլյայի» ստվերում, ու մարդկանց ուշադրությունը կշեղվի:Gerard Pique argues with referee Ignacio Iglesias at the Estadio de la Ceramica on Sunday

Ոմանք կարող են վիճել, որ 28 խաղում 18 հաղթանակը,  6 ոչ-ոքին ու 4 պարտությունը վատ ցուցանիշ չէ, այն պարզապես վատն է թվում «Ռեալի» բացառիկ մարզավիճակի կողքին, բայց լիգայի թուլությունը հենց սրանում է կայանում. քեզ դատում են քո մրցակիցների հետ համատեքստում:

Իրավիճակը շտկելու ժամանակ դեռ կա: «Ռեալը» մրցաշրջանի երկրորդ կեսում պետք է այցելի «Սևիլյային», «Վիլյառեալին» ու «Ատլետիկ Բիլբաոյին», ինչպես նաև տանն ընդունի «Բարսային» ու «Ատլետիկոյին», ինչը նշանակում է, որ առջևում կա հինգ ծանր խաղ:

Բայց մրցավարին մեղադրելուց հետո անգամ Պիկեն ընդունեց, որ թիմը բարելավվելու տեղ ունի: Ակումբի ոճը կառուցված է կիսապաշտպանության վրա:  Նրանց խոշորագույն խաղերն անցել են Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ, մարդու, ով ասում էր, որ իրեն մնար, կհավաքեր «կիսապաշտպաններով լի թիմ»: Բայց հենց կիսապաշտպանությունն է, որ լավ չի գործում:Andre Gomes (left) has failed to impress since joining Barcelona from Valencia last summerBarca boss Luis Enrique watches as his side drop more points in the race for the La Liga title

Իվան Ռակիտիչը հանգստի է անցել այն հույսով, որ միառժամանակ անց ինքը կվերադարձնի նախկին մարզավիճակը, բայց նրան փոխարինող Անդրե Գոմեսն ու Դենիս Սուարեսը դեռ պետք է թույլ տան: Եվ թիմում գիտեն, եթե հեռացնեն Բուսկետսին ու Անդրես Ինյեստային, ապա թիմը ոտաբոբիկ կմնա եռյակի առջև:

Մեսսին դեռևս հետ է քաշվում՝ գնդակի փնտրտուքով, ու հաճախ իր թիմին փրկօղակ է նետում, բայց անգամ նա ի վիճակի չէ ամեն խաղում դա անել:

Մրցաշրջանի վերջում հայացքները թերևս կուղղվեն դեպի Դելե Ալին: Կիսապաշտպանությունում ոգեշնչում չկա: Ու հիմա նրանք պետք է նայեն, թե ինչ ունեն:

Նրանք Մեսսի ունեն, ուստի հիմարություն կլինի նրանց Չեմպիոնների լիգայի հաշվից դուրս թողնել, բայց ամեն ինչից երևում է, որ սա նրանց տարին չի լինելու:

Մեկնաբանություններ

մեկնաբանություն

Տարածել